ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում նավթատար է պայթել. պետական ընկերությունը հաղորդագրություն է տարածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրաք-Թուրքիա նավթատարի պայթյունից հետո անհապաղ դադարեցվել է վառելիքի հոսքը, միջոցներ են ձեռնարկվում հրդեհի մարման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է նավթի ու բնական գազի առևտրի և տեղափոխման թուրքական պետական ընկերությունը (BOTAŞ)։
 
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Մարաշ քաղաքում նավթատար է պայթել, ինչին հաջորդել է հրդեհի բռնկումը։ Տեղական իշխանության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան
 
«2022 թվականի հունվարի 18-ին` ժամը 19.30-ին, Իրաք-Թուրքիա նավթատարի 511-րդ կիլոմետրում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել։ BOTAŞ-ի բրիգադներն անմիջապես կանգնեցրել են նավթի հոսքը» - նշված է ընկերության հաղորդագրության մեջ։
 
Մեծ թվով հրշեջ մեքենաներ, BOTAŞ-ի արագ արձագանքման խմբեր և դրանց հետ կապված ստորաբաժանումներ են ներգրավել պայթյունին հաջորդած հրդեհի մարման աշխատանքներին:
 
Նշենք, որ 970 կիլոմետրանոց խողովակաշարն օգտագործվում է իրաքյան Քիրքուքից թուրքական Ջեյհան նավահանգիստ նավթ հասցնելու համար։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular