ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օմիկրոնից» հետո կորոնավիրուսի նոր մանրէահիմքեր կհայտնվեն. ԱՀԿ ղեկավար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումից հետո կարող են ի հայտ գալ Covid-19–ի նոր տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը։
«Այս համավարակի ավարտը դեռ չի երևում, և հաշվի առնելով, որ «Օմիկրոնն» անհավանական կերպով տարածվում է ամբողջ աշխարհում, հնարավոր է, որ կորոնավիրուսի նոր տարբերակներ էլ ի հայտ գան»,– ասել է նա։
 
ԱՀԿ–ի գլխավոր տնօրենը շեշտել է նոր մանրահիմքերի հետ կապված իրավիճակը գնահատելու կարևորությունը:
Նրա խոսքով` չնայած «Օմիկրոնը» համեմատաբար ավելի թեթև ընթացք է ունենում, այդուհանդերձ սխալ է կարծել, որ դա թեթև հիվանդություն է, քանի որ այդ մանրէահիմքով վարակվածները կարող են և՛ հոսպիտալացվել, և՛ մահանալ։
B.1.1.529 շտամը, որը հայտնի է նաև որպես «Օմիկրոն», հայտնաբերել են նոյեմբերի վերջին Բոստվանայում և ՀԱՀ–ում։ Այն տասնյակ մուտացիաներ է պարունակում S սպիտակուցի մեջ, որն անհրաժեշտ է պաթոգենին բջջիջների վարակման համար։ Գիտնականների կարծիքով` գենոմում առկա մի շարք փոփոխություններ մատնանշում են այն, որ այս տարբերակը կայուն է հիվանդությունը տարածների և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ։
 
Փորձագետները կարծում են, որ «Օմիկրոնով» կարող են վարակվել արդեն իսկ հիվանդացածներն ու պատվաստվածները, իսկ ախտանշանները տատանվում են հոգնածությունից մինչև գլխացավեր ու մարմնում առկա դիսկոմֆորտ։
«Օմիկրոն» է հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, այդ թվում` Ռուսաստանում։ Ռոսպոտրեզբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ նշել էր, որ նոր մանրէահիմքի վարակունակությունը 3-7 անգամ բարձր է նախորդներից։ Ինկուբացիոն շրջանը 2-5 օր է։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular