Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն սպառնացել է Փարիզին և վիրավորել Ֆրանսիայի արտգործնախարարին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Էրիկ Չիոտտին, ով «փորձել է սադրիչ նպատակներով վիրավորել Ադրբեջանի նախագահին», պետք է խիստ նկատողության ու պատժի արժանանար։

«Սակայն, փոխարենը Ֆրանսիայի արտգործնախարարը «ձևով և բովանդակությամբ անընդունելի» է անվանել Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Գերատեսչությունը Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությունը «դիվանագետին ոչ հարիր» է համարել.

«Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ պետության ղեկավարի հայտարարությունն անպատասխանատու և անընդունելի մեկնաբանելը հակասում է դիվանագիտական ​​ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Բաքուն նաև հերթական անգամ սպառնացել է Փարիզին.

«Եթե Ֆրանսիայի կամ այլ երկրների որևէ ներկայացուցիչ անօրինական կերպով այցելի միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներ, Բաքուն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Սահմանադրության և համապատասխան օրենսդրության շրջանակներում»,-ասել են Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ նշելով, որ ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հակասում է 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մակրոնի հնչեցրած մեսիջներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտտին Սենատում դժգոհություն էր հայտնել, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որևէ կերպ չի արձագանքել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին՝ պայմանավորված Պեկրեսի՝ Արցախ կատարած այցով, ինչի նպատակը այնտեղի բնակիչներին աջակցություն հայտնելն էր։

Չիոտտին հարց էր ուղղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին՝ Ալիևին անվանելով դիկտատոր և հետաքրքրվելով, թե ինչո՞վ է պայմանավորված Մակրոնի լռությունը։

Ի պատասխան՝ Լը Դրիանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքերը՝ հասցեագրված Ֆրանսիայի նախագահի թեկնածուին, իրենց ձևով ու բնույթով անընդունելի են, ինչի մասին ինքն արդեն իր գնահատականը հայտնել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր երկրի անունից աջակցություն էր հայտնել Հայաստանին։

LIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն
Ամենադիտված