ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դելտակրոն. Ինչ է հայտնի Կիպրոսում հայտնաբերված կորոնավիրուսային շտամի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru-ն գրում է, որ Վիրուսաբանները խոսել են «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդների առանձնահատկությունների մասին: Կիպրոսում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տարբերակ. դա «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդ է։ Շտամը հայտնաբերել են Կիպրոսի համալսարանի Կենսատեխնոլոգիայի և մոլեկուլային վիրուսաբանության լաբորատորիայի գիտնականները Լեոնտիոս Կոստրիկիսի ղեկավարությամբ: Հետազոտողները նոր շտամն անվանել են «դելտակրոն»: Կոստրիկիսն ասել է, որ նոր տարբերակն ունի այնպիսի գենետիկական հիմք, ինչպես դելտա շտամը, սակայն դրա մի քանի մուտացիաները նույնն են օմիկրոն շտամի հետ: «Մենք հայտնաբերել ենք զգալի թվով մուտացիաներ, որոնք նախկինում հայտնաբերվում էին միայն օմիկրոն շտամով վարակվելու դեպքում», - բացատրել է նա: Նա նաև ասել է, որ օմիկրոն շտամն ունի 30 մուտացիա, և «դրանցից 10-ը հայտնաբերվել են Կիպրոսում վերցված նմուշներում»։

Նա նաև հավելել է, որ դելտակրոն շտամը հայտնաբերվել է Կիպրոսում վերցված 25 նմուշներում, որոնցից 11-ը հոսպիտալացվել են եղել COVID-19-ի ախտանիշներով, իսկ մնացած 14-ը վերցվել է սովորական բնակիչներից։ «Հիվանդանոցում գտնվողների մոտ մուտացիաների հաճախականությունն ավելի մեծ է եղել, ինչը կարող է նշանակել, որ կապ կա դելտակրոնի և հոսպիտալացումների միջև»,- նշել է փորձագետը։ Կոստրիկիսը ասել է, որ այդ հիբրիդային շտամը դեռևս չի հայտնաբերվել աշխարհի այլ լաբորատորիաներում, և, հետևաբար, կիպրացի գիտնականների հայտնաբերումը կարող է համաշխարհային հետաքրքրություն առաջացնել: Հետազոտության արդյունքներն ուղարկվել են GISAID միջազգային տվյալների բազա, որը դրանք հասանելի կդարձնի համաշխարհային գիտական ​​հանրությանը։

սակայն դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք Դելտակրոնն ի վիճակի է փոխարինել Դելտա և Օմիկրոն շտամներին, հայտարարել է վիրուսաբանը։

Հանրապետության առողջապահության նախարար Միխալիս Հաջիպանդելասը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալը չպետք է մեծ անհանգստություն պատճառի, քանի որ այդ փոփոխությունը երկու կորոնավիրուսային մուտացիաների հիբրիդ է։

Ըստ համաճարակաբան Գենադի Օնիշչենկոյի պետք է  հասկանալ, թե արդյո՞ք կորոնավիրուսի նոր տարբերակը, որը հանդիսանում է «դելտա» և «օմիկրոն» շտամների հիբրիդ, այդքան վտանգավոր է։ «Վիրուսային շտամները չեն կարող փոխազդել միմյանց հետ, դրանք ստեղծվում և առաջանում են դրանց դեմ պայքարում, այլ ոչ թե միմյանց միջև։ Ամենայն հավանականությամբ, այստեղ կարելի է խոսել այն մասին, որ պահպանվել են այն մուտացիաները, որոնք եղել են օմիկրոնի նախորդում»,- պարզաբանել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular