ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը, հա էլ կստորագրի․ Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հստակ, պարզ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, նաև Էրդողանի խոսքերից մեզ պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Այդ գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, որովհետև ընթացիկ յուրաքանչյուր իրադարձության վերաբերյալ մենք տեղեկացել ենք հիմնականում Չավուշօղլուից, իսկ հետո արդեն մեր ԱԳՆ-ից, իսկ Ստոքհոլմում մեր երկու երկրների արտաքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ Ղարաբաղյան հակամարտության, թեև Չավուշօղլուն արդեն ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը խորհրդակցում և համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին»։

Ավելին՝ տեսանյութով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular