ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022 թվականը ծանր կլինի ԶԼՄ-ների համար. Ժուռնալիստների միության նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականը ավելի ծանր կլինի ԶԼՄ-ների համար, քան նախորդ տարիները։ Այս մասին հունվարի 18-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ ներկայացնելով վիճակագրություն, ըստ որի՝ 2019-2020 թվականներին լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ 176 դատական հայց է ներկայացվել։

Նա նկատեց, որ փողոցից եկած իշխանությունները՝ առաջ քաշելով ժողովրդավարական կարգախոսներ, այժմ աշխատում են մամուլի դեմ՝ որպես ավտորիտար իշխանության հաստատման գլխավոր խոչընդոտ։

Սեյրանյանը հայտարարեց, որ քաղաքացիական հասարակությունը ծառայում է գործող իշխանությունների շահերին՝ երբեմն նույնիսկ հայհոյելով լրատվամիջոցներին։

«Մի օր այս իշխանությունը կփոխվի, եւ արդեն նոր իշխանությունները կսկսեն կոռուպցիոն դրվագներ բացահայտել։ Լրատվամիջոցները գրել են, թե իշխանության գալուց հետո ինչպես է փոխվել ներկայիս պաշտոնյաների ֆինանսական վիճակը։ Իսկ ո՞ւր են հակակոռուպցիոն մարմինները։ Չկան»,- պարզաբանեց նա:

Նրա գնահատմամբ, այժմ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանները ԶԼՄ-ներն են, որոնք փորձում են վերահսկել իշխանությունների գործողությունները, սակայն նրանց աշխատանքը բարդանում է նրանով, որ պետական մարմինները հաճախ չեն արձագանքում հարցումներին։

«Նախկին իշխանությունների օրոք էլ մենք ասում էինք, որ խնդիրները լուծելու համար օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն։ Բայց չէինք սպասում, որ իշխանությունը, որի ղեկավարն այս ոլորտից է, դասակարգային պայքար կսկսի լրատվամիջոցների դեմ եւ ֆինանսական վնաս կհասցնի նրանց, թեեւ բոլորը լավ գիտեն, թե ինչպես է աշխատել Փաշինյանի լրատվամիջոցը»,- հավելեց Ժուռնալիստների միության նախագահը։

Նա ընդգծեց, որ այս ամենը ներկայացվել է իբր խաղային բիզնեսի դեմ պայքար, բայց հետո պարզվել է, որ նույն առցանց-կազինոները ներկայիս իշխանությունների դրամապանակն են ու Փաշինյանի կնոջ հիմնադրամների դոնորները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular