ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսաստանը ուրվագծել է իր դերը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում». Հարություն Սուրմալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eer.ru–ն գրում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև Մոսկվայում կայացած բանակցությունները նշան են, որ Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղում այս երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ «Արտաքին տնտեսական կապեր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիքով է կիսել 4–րդ գումարման Ռոստովի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր, տնտեսական գիտությունների թեկնածու, հասարակական գործիչ Հարություն Սուրմալյանը։

Հիշեցնենք, որ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև։ Մեկուկես ժամ տևած հանդիպումը կայացել է Մոսկվայում, որը միջնորդ է հանդիսանում երկու երկրների երկխոսության մեջ, որոնց միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։

«Թուրքիայի և Հայաստանի միջև անցած բանակցությունները կարևոր քայլ են, որը սկիզբ է դրել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դժվարին, բայց անհրաժեշտ շարժմանը։ Ռուսաստանը ստանձնել է միջնորդի դեր՝ նշելով, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու գործընթացի առանցքային խաղացողներից մեկն է»,– ասաց Հարություն Սուրմալյանը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ռուսաստանին հաջողվել է անել այն, ինչ այլ երկրների ուժերից վեր է եղել, որն է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել ձգձգվող հակամարտության մեջ գտնվող կողմերին։ 

«Անկարայի և Երևանի միջև համագործակցություն հաստատելու ուղղությամբ մեծ և բարդ աշխատանք է սկսվել։ Ռուսաստանի մասնակցությունն այս գործընթացին հույս է ներշնչում, որ ի վերջո բոլոր դրված նպատակները կիրականանան»,–ամփոփել է Սուրմալյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular