ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան շարունակում է Հայաստանի առջև պայմաններ դնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru–ն գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ և հանդես եկել ելույթով։

Անդրադառնալով Հայաստանի թեմային` իր խոսքում նա հետևյալ շեշտադրումն է արել. «Ադրբեջանական հողերի ազատագրմամբ մենք Կովկասում թևակոխեցինք նոր դարաշրջան։ Դրանից հետո մենք սկսեցինք կարգավորման գործընթացը Հայաստանի հետ։ Ակնկալվող արդյունքներին հասնելու համար կարևոր է, որ Հայաստանը գնահատի տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը և դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»։

Էրդողանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է միայն Երևան-Բաքու հարաբերությունների պրիզմայով, չնայած այն բանին, որ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է սպառնալ հայկական պետությանը, իսկ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում և ագրեսիա են ցուցաբերում հայկական բանակի դեմ: Այսպիսով, Էրդողանն ինքն է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը տանում դեպի փակուղի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular