Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անորակ հրթիռների» գործով Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը)։

Այս թեմայի մասին զրուցել ենք Դավիթ Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք կարող էր պաշտոնական փաստաթուղթ կեղծել փաստաբանն ասաց. «Դավիթ Գալստյանին մեղադրում են խարդախություն կատարելու և փաստաթուղթ կեղծելու մեջ։ Պարզապես զավեշտալի են այս մեղադրանքները։ Դրանք հիմնավորող գեթ մեկ ապացույց առկա չէ գործում։ Որևէ անդրադարձ չկա պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին։ Այդ ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվել։ Իրականացվել է միակողմանի, սուբյեկտիվ, բացահայտ ապօրինի նախաքննություն։ Մենք խոսել ենք հրթիռների անորակ լինելու պնդումների մասին։ Գործում չկա որևէ ապացույց, որ դրանք անորակ են, ավելին, այդ հանգամանքը որոշելու նպատակով նախաքննության մարմինը դատախազության հովանավորությամբ բացահայտ համառությամբ մերժեց որևէ փորձաքննության իրականացումը։ Մինչդեռ գործում կարված է մի փաստաթուղթ, որին ես փորձագիտական եզրակացություն անվանել չեմ կարող։ Ինչ-որ մի անհասկանալի անձնավորություն, ում մասնագիտական փորձն ու փորձագիտական գիտելիքները որևէ վստահություն չեն ներշնչում, ստորագրել է «Փորձագիտական եզրակացություն» վերնագրված մի փաստաթուղթ, որի վրա հիմնվելով՝ նախաքննության մարմինը կառուցել է իր մեղադրական միտքը։ Դրանք որևէ մասնագիտական քննադատության չեն դիմանում, ինչի հետ կապված դատաքննության ժամանակ՝ ինչ պետք է, պաշտպանական կողմը կիրականացնի։

Ակնհայտ է, որ նախաքննությունը կիրառել է երկակի ստանդարտներ, մասնավորապես, երկու հավասարազորից ընտրել և առաջնորդվել է միայն իրեն ձեռնտու տարբերակով: Բացարձակապես գնահատման չեն ենթարկվել պաշտպանական կողմի համար բարենպաստ ապացույցները, որոնցով ամբողջությամբ հերքվում է Դավիթ Գալստյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Կցանկանամ անդրադառնալ փաստաթուղթ կեղծելու մեղադրանքին։ Այս մեղադրանքը չի դիմանում նույնիսկ տրամաբանական որևէ կանոնի։ Խոսքը մատակարարման պայմանագրի կատարման արդյունքում դուրս գրված վճարահաշվարկային մի փաստաթղթի մասին է, որը բոլորին հայտնի է հաշիվ-ֆակտուրա անունով։ Ընդ որում, նախաքննության ընթացքում ներկայացվել են բացատրություններ և ցուցմունքներ, որ այդ փաստաթուղթն իրենից ոչինչ չի ներկայացնում, քանի որ առկա է կնքված պայմանագիր և հանձնման ընդունման ակտեր։ Չեմ ցանկանում այս պահին բացել շատ փակագծեր, սակայն նախաքննության մարմինը որևէ կերպ պետք է նկարագրեր, թե խարդախությունը ինչպես է կատարվել, և գտել է այդ եղանակը՝ դիտել է հաշիվ-ֆակտուրան կեղծելը: Նախաքննության մարմինը այդպես էլ չկարողացավ նշել, թե ո՞րն է հաշիվ-ֆակտուրան կեղծելու նպատակը, եթե առկա են դրա հիմք հանդիսացող մատակարարման պայմանագիրը և իրավունքը հաստատող այլ փաստաթղթերը։

Ի դեպ, նախաքննության ընթացքում մեզ առաջարկվել է՝ վաղեմության ժամկետների անցնելու հիմքով փաստաթուղթ կեղծելու մասով Դավիթ Գալստյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն մենք այդ առաջարկը մերժել ենք, քանի որ նշված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, և մենք չենք ցանկանում անօրինական մեղադրանքը հանվի վաղեմության ժամկետի (ոչ արդարացման) անցնելու հիմքով: Այս և մեղադրանքի մյուս մասի վերաբերյալ մեր գործողություններին ականատես կլինեք դատաքննության ժամանակ, և լիահույս ենք, որ բոլորը կտեսնեն նախաքննական մարմնի և դատախազության կողմից սույն քրեական գործով թույլ տրված ապօրինությունները»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված