ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանականները լկստվում են րոպե առ րոպե

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն արբել են իշխանության ղեկին լինելու փաստից, անցել բարեկրթության ու դաստիարակության բոլոր սահմանները։ Սակայն կան այնպիսիք այդ խմբակում, որոնք գերազանցում են իրենց բոլոր կուսակիցներին, անգամ՝ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Ազգային ժողովը մանկամսուրի վերածած այդ խառնամբոխը նույնիսկ չի էլ մտածում իրեն դույզ-ինչ զսպելու, կանանց հետո խոսելու մշակույթի, չափի զգացողության մասին։

Այսօր, երբ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները փորձեցին մանրամասներ պարզել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից Մոսկվայում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպումից, Ռուբինյանը կորցրեց իրեն, սպառնաց ընդդիմությանը մոռանալ համբերատարության մասին, եթե չդադարեն իրեն մեղադրել թուրքական ազդեցության գործակալ լինելու մեջ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ավելի վաղ նշել էր, որ Ռուբինյանն ուսումնառություն ու պրակտիկա է անցել Թուրքիայում և հնարավոր է` թուրքական գործակալ է։

«Եվ կարամ ասեմ ու անեմ բաներ ձեզ հետ», - նշեց Ռուբինյանը, իսկ Ագնեսա Խամոյանի վրդովմունքին ի պատասխան արձագանքեց․ «Ինձ հետ «դու»–ով չխոսես։ Հանգստացե՛ք բոլորդ ու իմացեք` ինչ եք խոսում ու ում մասին»։

Հանուն արդարության նշենք, որ ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի իշխանական թիմի այսօրինակ լպիրշ պահվածքի համար։ Եթե ժամանակին և խիստ սաստեին, այսօր ռուբենռուբինյաններն ու այլոք իրենց թույլ չէին տա նման պահվածք։ Չմոռանանք, թե «մկան ծակին» քանի թուման էին նրանք տալիս պատերազմում պարտությունից հետո, երբ ամիսներ շարունակ չքացել էին և հայտնվեցին միայն ԱԺ խորհրդարանական ընտրություններից հետո։

Հայկ Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular