ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանը՝ փաշինյանական իշխանության պատկեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սիրում է սկանդալների կենտրոնում հայտնվել, իսկ իշխանությունը խրախուսում է նրա այդ վարքագիծը։ Դա նաև առիթ է փաշինյանական վարչախմբի համար՝ երկրի առջև ծառացած խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Էկոնոմիկայի նախարարն էլ մոռացել իր բուն գործառույթը, վերածվել գործող վարչախմբի ծաղրածուի։ Իր էջում նա լուսանկար էր հրապարակել։

«Իմ դեմքը, երբ Հայաստանը միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում ներկայացրած և ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով ավարտած մարդուն համբակները (թերուսները) ծաղրում են «սխալ հաշվարկների համար»,-գրել է նախարարը։

Ֆեյսբուքյան օգտատերերը շատ արագ, բաց աղբյուրներից պարզել էին, որ Քերոբյանը, Հայաստանը միջազգային օլիմպիադային ներկայացնելիս, 173 հոգու մեջ զբաղեցրել էր վերջին հորիզոնականներից մեկը։ Այդուհանդերձ, ամենևին չնսեմացնելով նախարարի մաթեմատիկական ընդունակությունները, նշենք, թե նա միայն պիտանի է որպես Նիկոլ Փաշինյանի ծաղրածու և շանթարգել, նույնիսկ եթե այդ օլիմպիադայում առաջին տեղը գրավեր։ Եվ համապատասխանաբար, իրեն նախարարի պաշտոնում պահում են բացառապես այդ մի ընդունակության համար։ Եվ ոչ միայն Քերոբյանին։

Կարեն Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular