Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» նոր վտանգներ է բերում հայ ժողովրդին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը նորանոր վտանգներ է բերելու հայ ժողովրդին։ Մինչ Փաշինյանն ու իր սպասարկուները Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության հասնելու օրակարգն են առաջ մղում, թշնամի պետությունը շարունակում է իր թշնամական գործողությունները Հայաստանի և հասարակ քաղաքացիների դեմ։ Նախօրեին առևանգվել, ապա ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձվել Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։ Նման դեպքերը բազմաթիվ են, և պաշտոնական քարոզչամեքենան պարտադիր նշում է հայ քաղաքացիների կողմից մոլորվելու, այդ պատճառով Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին։ Մինչդեռ, փաստ է, որ դեպքերի գերակշիռ մասում ադրբեջանցիները պարզապես առևանգումներով են զբաղված։ Փոխարենը նույն Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում հակաադրբեջանական քարոզչության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, թե Բաքուն «ցավալի է և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը» 31 տարի առաջվա ջարդերի մասին: Ըստ նրա` «պատմությունները, ըստ որոնց հայերը հալածվում են, դարձել են հայկական ազգայնականության գաղափարական հիմքը և հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների»: Երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել 32 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի մասին` նշելով, որ դրանք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը օր անգամ չի դադարեցրել հակահայկական քարոզչությունը, միջազգային ատյաններում ՀՀ դեմ տարատեսակ պահանջներ առաջ քաշելը, Հայաստանին հանցագործությունների մեջ մեղադրելը։ Եվ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն արձագանքում այդ դեպքերին, այլև չեն հանդգնում պատասխան պահանջել հասարակ քաղաքացիների նկատմամբ թշնամական քայլերի համար։

«Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություներն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին»,- օրերս նշել էր անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և հավելել․ «Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»։ Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն շարունակում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում»։

Էդգար Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Թաքնված գանձերի հետքերով». Նոյմբերյանի Թիվ 2 դպրոցի սաները տպագրել են իրենց առաջին օրացույցը«Դիմադրություն» շարժման անդամները Երևանում երթը իրականացրեցին (տեսանյութ) Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական բնական գազի գնումից․ Չավուշօղլու Մենք գիտենք, որ անկլավ գոյություն չունի, ինչ կա, մերն ա. ոսկեպարցիները չեն պատրաստվում արտագաղթելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Ի՞նչ են խոսել զոհված զինծառայողների ծնողները՝ ԲԴԽ նախագահի հետ (տեսանյութ) Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը․ ՊՆ Այս իշխանություններն չգիտեն՝ ինչպես պաշտպանել հայկական դիրքերը՝ բանակցային գործընթացում. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին Պարո՛ն վարչապետ, բա եկեք, մեր դիմաց կանգնեք, դուխով գլխարկը կորցրե՞լ եք՝ կնվիրենք, չհոգնեցի՞ք «նախկիններ» ասելով. Կարին Տոնոյան Հայաստանում հականարնջագույն հեղափոխություն է տեղի ունենում. փորձագետՉինաստանի ԱԳ նախարարը կոչ է արել՝ կրակի վրա յուղ չլցնել Ուկրաինայում Պետք է հարուցվի քրեական գործ ու Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոսկու գինն ընկնում է Պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է ԵՄ ղեկավարը խուսափում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթիցՄիացյալ Նահանգները ողջունում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը․ Բլինքեն Պատմության այս օրը (մայիսի 26)Գազ չի լինի նշված հասցեներումՃապոնիան և ԱՄՆ-ը համատեղ վարժանքներ են կատարել Ճապոնական ծովի օդային տարածությունում Նավթի գները նվազել են 24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում«Նիկոլը արդեն այնքան է հեռուն գնացել, որ ադրբեջանական արգումենտներից ավելի անհեթեթ փաստարկներ է օգտագործում». Արմեն Աշոտյան Քաղաքական հետապնդումները՝ գործող իշխանության հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» «Բաբայանականները»՝ երկու քարի արանքում. «Փաստ» Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել. «Հրապարակ»«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է». «Փաստ» Հունգարիան կոչ է արել ռուսական նավթի էմբարգոյի հարցը հանել ԵՄ գագաթաժողովի օրակարգից Մեր մեջ սևեր և սպիտակներ բերողը հեռացվելու է, մեր մեջ բաժանում չի լինելու. Արամ Վարդևանյան Եթե Ալիևից չեք վախենում, ապա եկեք ԱԺ արտահերթ նիստին և ստորագրեք․ Սաղաթելյանը ընթերցեց հայտարարության տեքստը Ծանոթ ու միարժամանակ անհայտ…ակադեմիական թիավարությունԵթե ճգնաժամ չկա, հազարավոր ոստիկանների ետևում ինչո՞ւ ես թաքնվում. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ազգը և ժողովուրդը չի մաշվում. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է՝ վիրավորական ձևակերպմամբ. Սուրեն Սարգսյան Հաղորդակցությունները Բաքվին պետք չեն․ նրա խնդիրը Հայաստանի մասնատումն է, լիակատար մեկուսացումը. Արտակ Զաքարյան Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու. Իշխան Սաղաթելյան Արդյո՞ք Ռուսաստանին պետք է ՀԱՊԿ-ն այն տեսքով, որով նա մոտեցել է իր հոբելյանինԱրցախի նախագահն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ. Երևանի քաղաքապետ Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ ոչ մեկին չենք «գյուլլելու». Իշխան Սաղաթելյան Մհեր Գրիգորյանի գրասենյակը հաստատել է՝ սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում 82-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Հայկական կողմը մոտենում է բանակցային հարցին՝ առանց հստակ տեսլականի. ադրբեջանագետՉալաբյանի կալանավորման հիմքում 44-օրյա պատերազմի դավաճանությունների վերաբերյալ նրա փաստարկված ելույթն է. Զարուհի ՓոստանջյանՀանրային ճնշման ներքո, այս իշխանությանը կարող ենք հեռացնել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մտադիր են մինչև տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվելՈրքա՞ն կարող են տևել կորոնավիրուսի նյարդաբանական հետևանքները Ինքը հայերեն ու Հայաստանի մասին մեզ նման գիտի. ինչպիսին է Մուստաֆաևը հայ դասընկերոջ հիշողություններումՄեծ փոփոխությունները սկսվում են փոքր քայլերից. Կարճաղբյուրի երիտասարդներն արդեն առաջին քայլն արել են
Ամենադիտված