ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորից խավիարի հոտ է գալիս...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ռուսական հեռագրային այս ալիքի հեղինակ Բորիս Ռոժինը, ով իրեն համարում է «ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի» փորձագետ, հրապարակել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որով հերքվել է Գեղարքունիքի մարզի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառումը։ Իսկ այն ինչի մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ չի գրվել։ Խնդիրն այն է, որ այդ «փորձագետը», չհրապարակելով հայկական կողմի հաղորդագրությունը, անմիջապես հրապարակել է ադրբեջանական հերքումը այդ հրապարակման վերաբերյալ։

Ինչպես ասում են, «վարպետությունը անհնար է հարբեցողությամբ կորցնել»: Անհնար է հարբեցողությամբ կորցնել, բայց կարելի է վաճառել, թեև ոչ երկար ժամանակ:

Այս հեռագրային ալիքը հաճախ են մեջբերում հայկական հատվածում։ Դրա մեջ ոչ մի խնդիր չկա, եթե ցանկանում են, թող շարունակեն մեջբերել, բայց պետք է իմանան, թե ու՞մ են մեջբերում և հետո չզարմանան կամ վրդովվեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular