ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ապացույց՝ հօգուտ Դավիթ Տոնոյանի և «Պատրոն Դավոյի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»,-ի, մյուս բարձրաստիճան զինվորականների քրեական գործն ուղարկվեց դատարան, թեպետ Տոնոյանի և Գալստյանի փաստաբանները բազում դրվագներով ապացուցել են թե՛ իրենց պաշտպանյալների անմեղությունը, թե՛ իրավապահ մարմինների կատարած ապօրինությունները։ Հիշեցնենք, նախկին նախարարը, զենքի մատակարարն ու զինվորականները մեղադրվում են 4232 հատ հրթիռներ գնելու և պետությանը 4,7 միլիոն դոլար վնաս հասցնելու մեջ։ Տոնոյանի փաստաբանական խումբը երեկ ևս մեկ ցնցող ապացույց է հրապարակել, որը վկայում է, թե ինչ որակի քննություն է իրականացվել ԱԱԾ-ում։

Նախաքննական մարմինն այդպես էլ հրաժարվեց փորձաքննություն իրականացնել և պարզել՝ արդյո՞ք անպիտան և ժամկետանց են հրթիռները, թե՞ ոչ։ Ըստ փաստաբանների՝ գործում դատախազությունը նշել է, թե հրթիռներն արտադրող երկրի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկի հրամանատարի տեղակալը ժամկետների մասին ցուցումներ է տվել ՀՀ ՊՆ-ին։ Դատախազությունը բոլորովին հաշվի չի առել գործով առկա մեկ այլ փաստաթուղթ, որտեղ այլ ժամկետներ են նշվում։ Փաստաբանների տարակուսանքն է հարուցել նաև դատախազության արձանագրումը, թե այլ երկրի ստորաբաժանման ղեկավարի տեղակալը կարող է ցուցումներ տալ ՀՀ ԶՈՒ կամ ՊՆ ղեկավարությանը։ Ամենևին չխորանալով իրավաբանական խրթին ձևակերպումների մեջ՝ նշենք պարզապես, որ նախկին նախարարի դեմ քրեական գործում այնպիսի ձևակերպումներ են դրված, որոնք վիրավորում են Հայաստանի Հանրապետությանը։

Գլխավոր դատախազությունում մարդիկ են աշխատում, որոնք չեն հասկանում, թե ինչ է ազգային և պետական արժանապատվությունը։ Իսկ քրեական գործը, վաղուց ենք արձանագրել, փլուզվելու է հենց դատարանում։ Դավիթ Տոնոյանն ու մյուսները ակնարկել են, թե պաշտոնի բերումով պետական գաղտնիքներ չեն բացահայտելու, սակայն և թույլ չեն տա խաղալ իրենց համբավի հետ։

Համլետ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular