ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ճանապարհների խցանումները համարում է տնտեսական աճի գրավական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ պարադոքսալ եզրահանգում է արել: Նա չի դադարում զարմացնել իր հայտարարություններով, որոնք առաջին հայացքից անգամ կատակ են թվում։ Այսպիսով, Քերոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում խոսել է «Ամանորյա» խցանումների մասին և պատմել է երկրի տնտեսական ակտիվության հետ դրանց կապի մասին։

Մեկնաբանելով այն հարցը, թե ի՞նչ արդյունք է ակնկալվում հունվարի 3-ից աշխատանքային տարվա մեկնարկի հետ կապված, Քերոբյանն իրեն բնորոշ ժպիտով կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ տարվա առաջին աշխատանքային օրը ժամը 14.00-ին նա պայմանավորվել էր հանդիպել մի մարդու հետ։ Իսկ ամենահետաքրքիրն, ըստ նախարարի, այն է, որ այդ մարդը 10 րոպե ուշացել էր քաղաքային խցանումների պատճառով։

«Հայաստանում նման բան չի եղել, երբ հունվարի 3-ին խցանումներ լինեն»,- ասել է Քերոբյանը։ Նրա խորին համոզմամբ՝ երկրում արդեն նկատվող տնտեսական ակտիվությունը թույլ է տալիս ակնկալել, որ այս տարի Հայաստանը բավականին լավ կսկսի։ Նախարարը իր խոսքում վստահեցրել է, որ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են։ Ավելին, նախարարը նշել է, որ, հաճախ շփվելով տարբեր ընկերությունների հետ, բոլորն իրեն ասում են, որ իսկապես էական տարբերություններ կան։ «Թվերին պետք է սպասել, բայց համոզված եմ, որ այն կանխատեսումները, որ մենք տվել ենք հանգստյան օրերի կրճատման նախագծի հիմնավորման ժամանակ, կգերազանցվեն»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ, «tsargrad.tv»-ն գրել էր նախարարի մեկ այլ խոստման մասին: Քերոբյանը վստահեցրել էր, որ «ձախողման» դեպքում կլքի պաշտոնը, այսինքն եթե չապահովի երկրի խոստացված 10 տոկոս տնտեսական աճը: Հետո նախարարն ասել էր, որ ինքը չի խաբել, այլ պարզապես «հույս է տվել» իր ժողովրդին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular