ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտահրավեր է նետել ՀԱՊԿ ուժերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

avia.pro-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակի մարտահրավեր է նետել ՀԱՊԿ ուժերին հայտարարելով, որ եթե Հայաստանը փորձի գնալ ագրեսիայի, ապա ամբողջությամբ կկործանվի: Ալիևի հայտարարությունը հնչել է սահմանին սրացման նոր փուլի ֆոնին, երբ ադրբեջանական բանակի հարձակումների պատճառով առնվազն երեք հայ զինծառայող է զոհվել (ըստ ադրբեջանական կողմի առնվազն 8 զինծառայող)։

«Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և չի կարողանում մեզ դիմադրել։ Մենք չափազանց ուշադիր հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին ինչպես մեր ուժերով, այնպես էլ գործընկերների օգնությամբ։ Ամենափոքր իսկ սպառնալիքի դեպքում կոչնչացնենք։ Դա պետք է իմանան և հասկանան բոլորը։ Ըստ երևույթին, Երևանը հույսը դնում է ուրիշի (ՀԱՊԿ-ի) օգնության վրա, բայց թող հիշեն՝ մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել, ինչպես դա եղավ երկրորդ ղարաբաղյան պատերազմում։ Միակ բանը, որ խանգարում է մեզ, մեր երրորդ պատերազմ չցանկանալն է։ Հենց այդ պատճառով է, որ ժամը 21:30-ին ես հրաման տվեցի պաշտպանության նախարարին կրակը դադարեցնել»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի կողմից նման մարտահրավերը կարող է ուղղակի սպառնալիք համարվել ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ անդամ երկրների համար, քանի որ, ինչպես Ղազախստանի դեպքում, Երևանը կարող է օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից նոր հակամարտություն դեպքում, և Ռուսաստանը այլ երկրների հետ միասին, ստիպված կլինի արձագանքել դրան։

ՀԱՊԿ-ի ուժերը կոլեկտիվ պայմանագրի ստորագրումից ի վեր միայն մեկ անգամ են գործարկվել, և Ղազախստանում 20000-անոց գրոհայինների ջախջախումը ուժի լավագույն դրսևորումն է եղել: Ալիևի կողմից նման մարտահրավեր նետելը կարող է չափազանց անհաշվենկատ լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular