ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք կողմ ենք սահմանազատման հանձնաժողովի շուտափույթ ստեղծմանը». Լավրովը խոստացել է այս հարցով Հայաստանի առաջարկները փոխանցել Ադրբեջանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ մեկնարկին:

«Այդ հարցը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանի խնդիրներին, դա երկկողմ հարց է, որը մենք արդեն մեկ տարի է առաջարկում են սկսել մշակել»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Ադրբեջանին կփոխանցի Հայաստանի առաջարկները երկու երկրի միջև սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու մասին:  

«Երեկ ես խոսում էի հայ գործընկերջս հետ, որը նոր առաջարկներ ունի, մենք դրանք կփոխանցենք Բաքվին: Կտեսնենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը գործարկվի հնարավորինս շուտ»,- հավելել է դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular