ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան պատասխանել է Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի խորհրդականի մեկնաբանությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ru.euronews.com-ը: 

Զախարովան նշել է, որ մարդիկ, ովքեր այդպես են մտածում, չեն հարգում Ղազախստանի հանրապետության ինքնիշխանությունը և չեն գիտակցում այդ պետության անկախությունը։ 

«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»,- Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: 

Միաժամանակ, դիվանագետը պարզաբանել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն: 

Զախարովայի խոսքով՝ Ղազախստանի հետ կապված Ռուսաստանի գործողությունները հիմնված են Ղազախստանի ինքնիշխանության ըմբռնման վրա։ 

«Մեր երկիրը ելնում է նրանից, որ Ղազախստանն ինքնիշխան, անկախ պետություն է, նրան կարելի է օգնել, զարգացնել հարաբերությունները, աջակցել»,- ասել է նա։ 

Ղազախստանն անդամակցում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը, որը ստեղծվել է 2009 թվականին։

Ավելի վաղ Շեները մեկնաբանել էր Ղազախստանում տիրող իրավիճակը՝ այն անվանելով սադրանք Թյուրքական պետությունների կազմակերպության դեմ և ասել, որ երկիրը գտնվում է «օկուպացիայի տակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular