Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զախարովան պատասխանել է Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի նախագահի խորհրդականի մեկնաբանությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ պատասխան է տվել Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իսհան Շեների «Ղազախստանի օկուպացիայի մասին» խոսքերին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ru.euronews.com-ը: 

Զախարովան նշել է, որ մարդիկ, ովքեր այդպես են մտածում, չեն հարգում Ղազախստանի հանրապետության ինքնիշխանությունը և չեն գիտակցում այդ պետության անկախությունը։ 

«Իսհան Շեները Ղազախստանի Հանրապետությունը բնութագրում է որպես երկիր, որը նախ, ինչպես ինքն է ասել, ազատվել է «խորհրդային ճնշումից», իսկ այժմ «որոշ ուժեր, իբր, կրկին սպառնում են նրան անիմաստ լծի տակ դնել»,- Շեների մտքերը վերարտադրել է Զախարովան և նշել, որ թուրք պաշտոնյայի շուրթերից Ղազախստանի, թե՛ խորհրդային, թե՛ նորագույն պատմության նման մեկնաբանությունը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: 

Միաժամանակ, դիվանագետը պարզաբանել է, որ Շեների հայտարարություններում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղիղ մեղադրանքներ չկան Ղազախստանի օկուպացիայի վերաբերյալ, սակայն հավելել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում ռուս-թուրքական բարեկամության ոգուն: 

Զախարովայի խոսքով՝ Ղազախստանի հետ կապված Ռուսաստանի գործողությունները հիմնված են Ղազախստանի ինքնիշխանության ըմբռնման վրա։ 

«Մեր երկիրը ելնում է նրանից, որ Ղազախստանն ինքնիշխան, անկախ պետություն է, նրան կարելի է օգնել, զարգացնել հարաբերությունները, աջակցել»,- ասել է նա։ 

Ղազախստանն անդամակցում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը, որը ստեղծվել է 2009 թվականին։

Ավելի վաղ Շեները մեկնաբանել էր Ղազախստանում տիրող իրավիճակը՝ այն անվանելով սադրանք Թյուրքական պետությունների կազմակերպության դեմ և ասել, որ երկիրը գտնվում է «օկուպացիայի տակ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը Ղազախստանում հարուցվել է 1822 քրեական գործ ահաբեկչության, սպանությունների և այլ փաստերով Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության Վաշինգտոնը փորձում է ձգձգել Մոսկվայի առաջարկների քննարկումը. ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Երևանում. հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղելՊաշտոնանկություն Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Երևանում ցրտահարված տղամարդու դի են հայտնաբերել Օդի ջերմաստիճանը կբարձրանաԱդրբեջանցի ժամկետային զինծառայողը ինքնասպան է եղել զինվորական հիվանդանոցում Խոշոր հրդեհ Բաքվում. ռուսական դեսպանատան մոտ շենք է այրվումԱրցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ ՌԴ-ում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել Հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Պուտինի միջև. քննարկվել են ԵԱՀԿ-ի աշխատանքին, ՀԱՊԿ-ին և սահմանազատմանն առնչվող հարցեր SOCAR-ը մտադրություն չունի գնելու բիտումի հայ-ռուսական գործարանը. ընկերությունը հերքել է լուրը Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» ու դառը իրականությունը Գերմանացի հրամանատարը կանխատեսել է առաջիկա մայրցամաքային պատերազմի ժամկետները Երևանում բախվել են Nissan-ն ու Mercedes-ըՄահացել է կատակերգու Լուի Անդերսոնը Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Դատախազության և Հակակոռուպցիոն կոմիտեի վեճը կհասնի՞ դիվանբաշունLME. Ալյումինն էժանացել է, պղինձը՝ թանկացել COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 342,5 միլիոնը Բժիշկն ասել է` ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը Ապակուսակցականացման Փաշինյանի թեորեմը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպքՆոր նշանակում Նիկոլ Փաշինյանի որոշմամբՊուտինը փրկել է վեց օտարերկրյա նախագահի, ո՞վ է հաջորդը. ՌուսստատԹուրքիան կարող է չհամաձայնվել բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ. փորձագետՏեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների խախտման 18 դեպք է արձանագրել Պատմության այս օրը (հունվարի 22)«Վերբալ» մարմնավաճառության փաշինյանական պատկերացումը․ ո՞վ է գոռում առաջինըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱռողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՊարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ. «Փաստ»SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարումԶՊՄԿ նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ. «Փաստ»Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 բեռնատար ավտոմեքենաԵվրամիության չափանիշներով արդեն կարմիր գոտում ենքՀՀ իշխանությունների հակաճգնաժամային բանաձևը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ջերմացումն է, կոնֆլիկտների «հարթումը», որն այս ճանապարհով մեր երկրին նոր ողբերգություն է բերելու. Աբրահամյան Լրագրողական կառույցները պահանջում են, որ Վահագն Ալեքսանյանը ներողություն խնդրի հնչեցրած վիրավորանքի համարՎիճակը գնահատավում է կայուն ծանր․ ԲԿ-ն՝ Արցախից տեղափոխված երեխայի վիճակի մասինՌԴ-Իրան հարաբերությունները վերջին շրջանում տարբեր ոլորտներում զարգանում ենՍպասվում է ձյուն և մառախուղԻնչ է հայտարարել Դավիթ Տոնոյանն այսօր դատարանում. մանրամասներՁեր առաջին գործը պետք է լինի վարչապետի հայտարարությունը դատապարտելը․ դա վատ օրինակ է․ ՆազարյանԱդրբեջանը Հայաստանին առաջարկում է վերականգնել «էթնիկ խճանկարը» տարածաշրջանումԻշխանության նոր մեծ խարդախությունը․ Կարեն Քոչարյան (video)
Ամենադիտված