ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում են հայ-թուրքական բանակցությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում այսօր առաջին անգամ կհանդիպեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը ներկայացրել է ՀՀ ակնկալիքները, նշել, թե հույս ունեն, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ երկու երկրների միջև սահմանը կբացվի։

«Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: Ու թեև հայկական կողմը շարունակում է պնդել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը, Թուրքիայից արդեն շաբաթներ շարունակ, տարբեր մակարդակներով նախապայմաններ են հնչում։ Մասնավորապես, թուրք քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու ընդդիմադիրները Հայաստանից պահանջում են կատարել 2020թ․ եռակողմ պայմանավորվածությունները, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից, ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ սրանք բոլոր հնչեցված նախապայմանները չեն։ Սա շուրջ երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևանների հարաբերությունների կարգավորման 4-րդ փորձն է։

Նախկին բոլոր նախագահների օրոք գործընթացը բանակցություններից այն կողմ չի անցել, տապալվել է։ Վերջին անգամ 2009 թվականին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքկան արձանագրությունները, բայց կյանքի չկոչվեցին։ Նախկինում էլ հայկական կողմը առանց նախապայմանների է սկսել երկխոսությունը, իսկ Թուրքիան՝ նախապայմաններ է առաջ քաշել, մեկն էլ Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձն էր Ադրբեջանին։ Բազմաթիվ հայ վերլուծաբաններ էլ ընդգծում են, թե հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունները թույլ են, միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքերը՝ խարխլված, Թուրքիան այդ կարգավորման գործընթացն գտագործելու է ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների իրական կարգավորում իրականացնելու, այլ տարատեսակ ճնշումների միջոցով իր պահանջները Հայաստանի պարտադրելու համար։

Թշնամի պետությունների համար իդեալական իրավիճակ է այսօր, Հայաստանի Հանրապետությունը դեռ ուշքի չի եկել ստացած հարվածներից, իսկ երկրում շարունակում է կառավարել ապիկար և դավադիր վարչախումբը։ Որևէ մեկը դեռևս հստակ վերլուծություն չի ներկայացրել, թե այդ կարգավորման գործընթացն ինչ ռիսկեր ունի, հատկապես տնտեսական առումով։ Մի հարցում հստակ է՝ կշահեն փաշինյանական իշխանության մերձավոր օլիգարխները: Նրանցից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանն արդեն իսկ դեպի Ստամբուլ չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել իր «ՖլայՈւան» ավիաընկերության համար։

Հայկ Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular