ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն ավարտեց առաքելությունը Ղազախստանում․ Շոյգուի ծաղրը Փաշինյանի հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ հունվարի 14-ին հայ խաղաղապահները կվերադառնան Հայաստան, Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտվել է, և մասնակից երկրները դուրս են բերում իրենց զորամիավորումները այդ երկրից։ Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը Հայաստանի գործող իշխանությունները ներկայացնում էին որպես այդ կառույցն աշխատացնելու հնարավորություն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում բառացի հայտարարել էր․ «Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը, երբ ժամանակին դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր դիմում են Հայաստանին` Հայաստանը գործողություն է իրականացնում: Նախ ուզում եմ ասել, որ այստեղ պատասխանատվության դիրքորոշումն է: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք: Այստեղ կա մյուս հարցը` արդյոք Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն: Այստեղ պատասխանը միանշանակ է` այո՛: Եթե այո է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այս պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն»,- ասել էր Գրիգորյանը:

ՀԱՊԿ մեխանիզմներն, իհարկե, աշխատեցին Ղազախստանի դեպքում, սակայն որևէ կերպ չաշխատեցին, երբ Ադրբեջանը հերթական սադրանքներն իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ ՀԱՊԿ-ն նախագահող Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ նրան թույլ չտվեցին աշխատացնել որևէ մեխանիզմ։ Արդյունքում, փաշինյանական իշխանությունը հերթական ապտակը ստացավ իր ինքնագոհ դեմքին, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ինքնաբավ իշխանություն, փոխարենը մեր երկիրը ղեկավարում են օտարների խամաճիկները։

Մեկ այլ ապտակ էլ երեկ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է հասցրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ ստորաբաժանումների դուրսբերման քննարկման ժամանակ Շոյգուն անդրադարձելէ նաև Հայաստանի դերին, ընդգծել․ «Հայաստանը` որպես նախագահող երկիր, բնականաբար, պետք է հիմնական դեր խաղար բոլոր փաստաթղթային որոշումների պատրաստման գործում։ Այս ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ»:

Ըստ էության, ՌԴ պաշտոնյաները մեկ անգամ ևս շեշտում են Հայաստանի իշխանությունների ստորաքարշ էությունը, Փաշինյանին ներկայացնում որպես շարքային գրագիր, որի միակ բանուգործը ՀԱՊԿ համար փաստաթղթեր պատրաստելն է եղել։

Սամվել Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular