Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն ավարտեց առաքելությունը Ղազախստանում․ Շոյգուի ծաղրը Փաշինյանի հասցեին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր՝ հունվարի 14-ին հայ խաղաղապահները կվերադառնան Հայաստան, Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտվել է, և մասնակից երկրները դուրս են բերում իրենց զորամիավորումները այդ երկրից։ Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը Հայաստանի գործող իշխանությունները ներկայացնում էին որպես այդ կառույցն աշխատացնելու հնարավորություն։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ Հանրային հեռուստատեսության եթերում բառացի հայտարարել էր․ «Հիմնական հարցերից մեկն այն է, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը, երբ ժամանակին դիմել էր օգնության համար, չէր ստացել նման օգնություն, իսկ այսօր դիմում են Հայաստանին` Հայաստանը գործողություն է իրականացնում: Նախ ուզում եմ ասել, որ այստեղ պատասխանատվության դիրքորոշումն է: Մենք շատ կարևորում ենք պատասխանատվությունը, որը վերցրել ենք: Այստեղ կա մյուս հարցը` արդյոք Հայաստանը հետաքրքրված է, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն: Այստեղ պատասխանը միանշանակ է` այո՛: Եթե այո է պատասխանը, ապա Հայաստանը, ելնելով այս պատասխանից, փորձել է քայլեր ձեռնարկել, որպեսզի ՀԱՊԿ մեխանիզմները աշխատեն»,- ասել էր Գրիգորյանը:

ՀԱՊԿ մեխանիզմներն, իհարկե, աշխատեցին Ղազախստանի դեպքում, սակայն որևէ կերպ չաշխատեցին, երբ Ադրբեջանը հերթական սադրանքներն իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ ՀԱՊԿ-ն նախագահող Նիկոլ Փաշինյանը չկարողացավ կամ նրան թույլ չտվեցին աշխատացնել որևէ մեխանիզմ։ Արդյունքում, փաշինյանական իշխանությունը հերթական ապտակը ստացավ իր ինքնագոհ դեմքին, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ինքնաբավ իշխանություն, փոխարենը մեր երկիրը ղեկավարում են օտարների խամաճիկները։

Մեկ այլ ապտակ էլ երեկ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է հասցրել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ ստորաբաժանումների դուրսբերման քննարկման ժամանակ Շոյգուն անդրադարձելէ նաև Հայաստանի դերին, ընդգծել․ «Հայաստանը` որպես նախագահող երկիր, բնականաբար, պետք է հիմնական դեր խաղար բոլոր փաստաթղթային որոշումների պատրաստման գործում։ Այս ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ»:

Ըստ էության, ՌԴ պաշտոնյաները մեկ անգամ ևս շեշտում են Հայաստանի իշխանությունների ստորաքարշ էությունը, Փաշինյանին ներկայացնում որպես շարքային գրագիր, որի միակ բանուգործը ՀԱՊԿ համար փաստաթղթեր պատրաստելն է եղել։

Սամվել Հակոբյան

Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՈսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ Փաշինյան
Ամենադիտված