ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարարը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա:

Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր հնչեցրել: Կորոնավիրուսի մահվան իրական պատկերը ներկայացնելու համար վարչապետը նախարարին մեկ ամիս ժամանակ էր տվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 3-ին, Ավանեսյանի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչ նորություն ունեն:

«Արդյունքներն ամփոփվել են, եկող շաբաթ կներկայացնենք»,- ասաց նա: Երեկ մամուլի քարտուղարին նորից հարցրեցինք՝ թվերը երբ են ներկայացվելու: Նա, սակայն, չարձագանքեց մեր նամակին: Առողջապահության նախարարը, փաստորեն, վարչապետի հանձնարարակին մատների արանքով է նայում ու սահմանված ժամկետներում չի կատարում դրանք:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular