ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ բոլոր փաստաթղթային որոշումների ընդունման հարցում Հայաստանն առանցքային դեր խաղաց. Շոյգու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է  հիմնական դեր ունենար բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և դա արվել է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ներկայացնելով Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելության գործունեությունը, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

«Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում: Հսկողության տակ է վերցվել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում՝ Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների կողմից գրավվելու դեպքում»,- նշել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին հաստատվել է զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Նրա խոսքով՝ հունվարի 14-ին 14 ինքնաթիռով դուրս կբերվեն Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Խաղաղապահների դուրսբերումը կավարտվի հունվարի 19-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular