Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր լարում կապված է ռուս-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ հակամարտությունը, ըստ նրա, լուծված է:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Ալիևը նման հայտարարությամբ հանդես գալիս` քաղաքագետն ասաց․ «Եթե հակամարտությունը ադրբեջանական կողմը համարում է լուծված, ապա կարիք չկա դրա մասին ամիսը մեկ անգամ հիշեցնել. եթե ինչ-որ հարց լուծված է, դրա մասին մեկ անգամ ասում ես ու այլևս չես անդրադառնում, եթե ամիսը մեկ անգամ խոսում ես այդ մասին՝ նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա, անգամ քո մտածողության մեջ այդ խնդիրը լուծված չէ: 44-օրյա պատերազմից հետո ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է դիտարկել ավելի լայն, այն է՝ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հայ-ադրբեջանական հարաբերություններում յուրաքանչյուր լարում կապված է ռուս-թուրքական հարաբերությունների կոնյունկտուրայի հետ: Վերջին լարումները, ըստ էության, կապված են Միջին Ասիայում տեղի ունեցած գործողությունների, այսպես ասած՝ ղազախական կամպանիայի ու դրանցում Հայաստանի ավելորդ ակտիվ մասնակցության հետ: Սրանք պետք է դիտարկել Թուրքիայից ուղարկված մեսիջներ հիմնականում Ռուսաստանին»:

Հարցին, թե արդյոք նմանօրինակ հայտարարությունները հետևանքներ կունենա՞ն Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, որոնք կստեղծվեն հենց համանախագահ երկրների ջանքերով` քաղաքագետն ասաց․ «Մեծ հաշվով, մոտավորապես Կազանյան փաստաթղթից սկսած, Մինսկի խմբի համանախագահությունում Արևմուտքն էականորեն զիջել էր առաջնորդության իր դերը Ռուսաստանին, ու կարելի է ասել, որ Կազանից սկսած այդ ձևաչափում առաջնորդող դերը հիմնականում Ռուսաստանն ուներ: Եթե Արևմուտքը հիմա զգա, որ իր շահերից են բխում Մինսկի խմբի վերակենդանացումն ու այնտեղ որոշակի առաջատար դիրքի գրավումը, բնականաբար, կլինեն սրա արձագանքները, եթե նման ցանկություն ու կարիք Արևմուտքը չունենա, բնականաբար չի լինի: Այստեղ շատ կարևոր է նաև հետևյալը. վաղը նախատեսվում է Թուրքիայի ու Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը: Պետական մակարդակով թմբկահարվեց, թե այն տեղի է ունենում առանց նախապայմանների, բայց Թուրքիան շատ հստակ նախապայման է ձևակերպել. Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ այս գործընթացը պետք է ամբողջովին ընդունելի լինի Ադրբեջանի համար, ինչն ինքնին արդեն նախապայման է: Ու երբ Ադրբեջանի նախագահն անում է նման հայտարարություններ, դա գործիք է դառնում թուրքական կողմի համար, որ հայկական կողմին ասեն, թե մեր ադրբեջանցի բարեկամներն այսպիսի պահանջներ ունեն, որպեսզի այս բանակցությունների սկսմանը իրենք համաձայնեն, ու մենք էլ կարողանանք առաջ շարժվել»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա
Ամենադիտված