ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նուր-Սուլթանը սպասում է Արևմուտքի պատժամիջոցներին, պատրաստվեն Բաքուն ու Տաշքենդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

pravda.ru–ն գրում է, որ Արևմուտքը Ղազախստանին խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստանի օգնությունից: Մի քանի օր տևած լռությունից հետո Արևմուտքը բարձրաձայնել է Ղազախստանում հակաահաբեկչական գործողության մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ իր գերատեսչությունը հույս ունի հիմնավոր պատասխան ստանալ Ղազախստանի իշխանություններից այն մասին, թե ի՞նչն է դրդել խնդրել ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի մուտքը։ ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել է, որ Ղազախստանի իշխանությունները «միանշանակ ունակ են ադեկվատ կերպով արձագանքել բողոքի ակցիաներին» այնպես, որ «նաև հարգեն ցուցարարների իրավունքները» և պահպանեն օրենքը և կարգը։ «Ուստի պարզ չէ, թե ինչո՞ւ են նրանք զգում որևէ արտաքին օգնության կարիք, և մենք փորձում ենք ավելին իմանալ դրա մասին», - ասել է Բլինկենը Պետքարտուղարությունում մամուլի ասուլիսի ժամանակ: Նույն կարծիքին է նաև ԵՄ-ն։ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ի կողմից Ղազախստանին տրամադրվող ռազմական օգնությունը նրան ստիպում է մտածել «այնպիսի իրավիճակների մասին, որոնց մասին հիշողություններից պետք է խուսափել»։ 

Ղազախստանից փախած ղազախ գործարար Մուխթար Աբլյազովը, արևմտյան լրատվամիջոցներում իրեն դիրքավորելով որպես բողոքի ցույցի առաջնորդներից մեկը, ԱՄՆ-ին և Եվրամիությանը խնդրել է պատժամիջոցներ կիրառել Ղազախստանի իշխանությունների դեմ։ Արևմտյան մամուլը գրում է, որ «կոռումպացված կառավարության» դեմ բողոքի ցույցերը «խստորեն ճնշվել են Տոկաևի կողմից, որը պատմական առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի կողմից երեք տարի առաջ ստեղծված խամաճիկն է»։ Այսինքն նախապատժամիջոցային մթնոլորտ է ստեղծվում։ Իրականում ՆԱՏՕ-ի բանակը չկա տարածաշրջանում, ուստի Արևմուտքը իրադարձությունների զարգացման վրա ազդելու քիչ հնարավորություններ ունի, բացառությամբ պատժամիջոցների։ Դրանք կոշտ կլինեն, հատկապես, եթե Ղազախստանը սկսի դուրս գալ Արևմուտքի հետ համագործակցության նախագծերից։

Պատժամիջոցներ կկիրառվեն, քանի որ ենթադրվում է, որ դրանք կհանգեցնեն նաև Ռուսաստանում «առանց այն էլ սարսափելի բարձր սպառողական գների կտրուկ աճի և մատակարարման հնարավոր դեֆիցիտի»։ Իսկ դա կբերի ապստամբության Ռուսաստանում, ինչպես Ղազախստանում: «Այդ սցենարն էլ ավելի սպառնալի է թվում օմիկրոնով հիվանդացության աճի և Ռուսաստանում լուրջ ծանրաբեռնված առողջապահական համակարգի ֆոնին», - նշել է DW-ի թղթակից Անդրեյ Գուրկովը։

Արևմուտքի պատժամիջոցներ սպասվում են Վլադիմիր Պուտինին հավատարիմ հետխորհրդային բոլոր առաջնորդների նկատմամբ:

Նշենք, որ Ղազախստանն անցյալ տարվա հունիսին հրաժարվել էր ԵԱՏՄ-ի շրջանակներում հակառուսական պատժամիջոցներին համախմբված պատասխան տալուն։ Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ի նպատակն է ապահովել ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժը, և դաշինքը չպետք է քաղաքականացվի։

Ավելի վաղ Նուր-Սուլթանը և Վաշինգտոնը «պայմանավորվել էին շարունակել խորհրդակցությունները ապահովելու համար, որ հակառուսական պատժամիջոցները անցանկալի հետևանքներ չունենան Ղազախստանի տնտեսության համար»։ Սակայն հիմա, երբ Ղազախստանը գտնվում է Թուրքիայի միջոցով Արևմուտքի կողմից ոգեշնչված իրադարձությունների կրակակետում, նրա բազմավեկտոր դիրքորոշումը կարող է փոխվել այնպես, ինչպես փոխվել է Բելառուսի դիրքորոշումը։

Պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի իշխանությունների նկատմամբ, եթե Արևմուտքը Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի օգտագործումը «խաղաղ ցուցարարների» դեմ չափազանցված համարի։ Հանգամանքները ուժի նոր կենտրոն են ձևավորում Ռուսաստանի Դաշնության շուրջ, և եթե Ադրբեջանն ու Ուզբեկստանը դեռ չեն հասկացել  «Պուտինի բոլոր բարեկամների» հետ գործ ունենալու սպառնալիքները, ապա փորձությունը հաջորդը կանցնի Իլհամ Ալիևը կամ Շավքաթ Միրզիյոևը Արևմուտքի հետ «բարեկամության» համար։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular