ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն պարզաբանում է ակնկալում ՌԴ-ից՝ երկրի արևմուտքում իրականացվող զորավարժությունների համար. Պետքարտուղարություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ Մոսկվան Ուկրաինայի շուրջ իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացման շրջանակում պարզաբանում կներկայացնի Ռուսաստանի արևմուտքում իրականացվող զորավարժությունների հարցով կամ ընդհանրապես կդադարեցնի դրանք:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ ապաէսկալացումը ենթադրում է ռուս զինվորականների վերադարձը զորամասեր: Վաշինգտոնը մտադիր է Մոսկվայից պարզաբանումներ ստանալ Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում իրականացվող մանրևների համար:

ԱՄՆ-ում ընդգծել են, որ ծանր սպառազինումը պետք է վերադառնա առօրյա տեղակայման վայրեր:

Փրայսը հավելել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունները պետք է անցկացնել «ապաէսկալացման մթնոլորտում»:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular