ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է ռուս հաղորդավար Միխայիլ Զելենսկին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հեռուստահաղորդավար Միխայիլ Զելենսկին մահացել է կյանքի 47-րդ տարում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Россия – Культура հեռուստաալիքի փոխղեկավար Ալեքսանդր Եֆիմովիչը:

«Հավերժ հիշողություն… Կյանքի 47-րդ տարում մահացել է մեր հաղորդավար Միխայիլ Զելենսկին»,- հրել է Եֆիմովիչը: Նրա խոսքով՝ մահը հանկարծակի է վրա հասել:

Հաղորդավարի մահվան հանգամանքների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա մահացել է Դոմինիկանայում հանգստանալիս:

Միխայիլ Զելենսկին 1997-99 թվականներին աշխատել է ռադիոյում, ապա ТВ-Центр հեռուստաալիքում: Այնուհետև սկսել է վարել Россия հեռուստաալիքի Вести ծրագիրը: 2006 թվականից աշխատել է Россия-24 հեռուստաալիքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular