ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրաշարժի պատճառով փլվել է Չինական մեծ պարսպի մի հատվածը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում փլվել է Չինական մեծ պարսպի երկմերանոց հատվածը 6,9 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է Global Times թերթը: Հունվարի 8-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ցինհայի նահանգի Մենյուան Հուիի Ինքնավար գավառում:

Դրանից հետո իշխանությունները կազմակարպել են սեյսմիկ ակտիվությունից վնասված տարածաշրջանի մշակութային ժառանգության օբյեկտների վիճակի ստուգում: Տեսուչները Չինական մեծ պարսպի փլված հատված են հայտնաբերել հարեւան Գանսուի նահանգի Շանդանի գավառում: Փլուզումը տեղի է ունեցել երկրաշարժի էպիկենտրոնից 114 կիլոմետր հեռավորության վրա:

Պարսպի փլված մասը կառուցվել է Մին գահատոհմի ժամանականերում (1368 – 1644): Մասնագետներն արդեն պաշտպանական կառուցվածք են կանգնեցրել այդ հատվածում եւ ձեռնամուխ են եղել վերականգնողական աշխատանքներին: Չինական մեծ պարիսպն իրենից ներկայացնում է մի շարք պաշտպանական կառույցներ Չինաստանի հյուսիսում եւ Մոնղոլիայի հարավում:

Չինաստանում նման պարիսպներ կառուցել են հին ժամանակներից քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանության համար: Համարվում է, որ դրանք միասնական ամրաշինական համակարգի մեջ է միավորել Չինաստանի առաջին կայսր Ցին Շինհուանը (259 – 210 թթ. մ.թ.ա.): Պարսպի ամենաերկար եւ բոլորից ավելի լավ պահպանված մասը կառուցվել է Մինի (1368 – 1644) դարարջանում:  Այն ձգվում է մոտավորապես 8 850 կիլոմետր Լյաոնինի հյուսիս – արեւելյան նահանգից մինչեւ Գանսուի հյուսիս – արեւմտյան նահանգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular