ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ խաղաղապահները կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում. պետքարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՊԿ ուժերը կտեղակայվեն Ղազախստանի ոչ բոլոր շրջաններում և տեղում կապահովեն օբյեկտների պաշտպանությունը։ Իրավիճակի կայունացումից հետո ողջ խաղաղապահ զորախումբը դուրս կբերվի երկրից։ Այս մասին այսօր Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինը։

«Սա ողջամիտ միջոց է: Մենք բախվում ենք հանգամանորեն ծրագրված և երկրի տարբեր շրջաններում միաժամանակ իրականացված հանկարծակի հարձակման հետ` արմատականների մի ամբողջ բանակի կողմից», - ասել է Կարինը:

Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ առաքելությունը բացառապես խաղաղապահ է և նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար։
Ղազախստանի պետքարտուղարն ընդգծել է, որ իրավիճակի կայունացումից հետո ՀԱՊԿ ողջ զորախումբը դուրս կբերվի իրենց երկրից։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular