Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թաիլանդ ՝ Երեխաների օր, Բենին ՝ Վուդուի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

976-վախճանվել է հայազգի զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր Հովհաննես Չմշկիկը։

1283 —ծնվել է Կիլիկիայի հայկական պետության թագավոր Օշինը:

1780- ազգային բարերար Հովհաննես Լազարյանը Հայաստանի ազատագրության մասին զեկույց է ներկայացրել ռուս մեծ զորավար Ալեքսանդր Սուվորովին:

-ծնվել է լեզվաբան, հնդեվրոպաբան, Վիեննայի Մխիթարյան միաբանության վարդապետ Սերովբե Տերվիշյանը, որը հիմնել և խմբագրել է հայերեն առաջին լեզվաբանական հանդեսը («Լեզու»):

1859-ծնվել է Ստեփան Ոսկանյանը, որը  Փարիզում հրատարակել է «Արևմուտք» հանդեսը:

1863-  Կ. Պոլսում լույս է տեսել «Ժամանակ» կիսամսյա հանդեսը (խմբագիր Ստեփան Փափազյան):

1871- ծնվել է պատմաբան, բյուզանդագետ, բանասեր, շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ («Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում») Նիկողայոս Ադոնցը (Տեր-Ավետիքյան):

1902 – ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Վրույր Ղազարյանը:

1910- ծնվել է ճարտարապետ Աշոտ Մնդոյանցը (Կրեմլի Համագումարների պալատի, Մոսկվայի Կալինինի պողոտայի կառուցապատման, Պիցունդայում առողջարանային համալիրի, Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում ԽՍՀՄ տաղավարի համահեղինակ):

1928 –ծնվել է ֆիզիկոս-տեսաբան Անդրեյ Ամատունին:

1929-ծնվել է երաժշտական կոմեդիայի ժանրի ռեժիսոր Ալեքսանդր Բարսեղյանը:

1931-ծնվել է պատմաբան, մշակութային գործիչ, «Արև» օրաթերթի բազմամյա խմբագիր Ավետիս Յափուճյանը:     

1916 – սկսվել է Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրել է թուրքական 3-րդ բանակը:

1935- ծնվել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։

1955- ծնվել է հանրաճանաչ ֆուտբոլիստ, մարզիչ Խորեն Հովհաննիսյանը։

1958- ծնվել է ճանաչված դերասան, մշակութային գործիչ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Թոխատյանը։

1967- Երևանում գործարկվել է Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ Արուսը։

2001-հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

2007-Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Թուլուզ քաղաքում բացվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:                 

- Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել արծաթե հուշադրամներ, որոնց վրա պատկերված են կովկասյան անտառակատուն և միջերկրածովյան կրիան:

2008-Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը դարձել է Ռուսաստանի Դաշնության հերոս:

2012-Բուլղարիայի խորհրդարանը հերթական անգամ ձայների մեծամասնությամբ մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2012 —վախճանվել է սպա-հետախույզ Գևորգ Վարդանյանը:

2013- եվրոպական երեք տասնյակից ավելի երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան դարձել է առանց վիզայի:

2019-նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողությամբ ստացել են մանդատները:

2020-խուճապ է տարածվել Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում։ Այցելուները համացանցում լուր են տեսել, թե երկրաշարժ է, այդուհանդերձ, նշվել է, որ մոտ 30 րոպե շենքը ցնցվել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 49- Հուլիոս Կեսարն անցել է Ռուբիկոն գետը, իսկ նրա «Ռուբիկոնն անցնել» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։

1475 —Վասուլայի մոտ Մոլդովայի գասպոդար Շտեֆան Մեծը ջախջախել է օսմանական բանակը:

1601 —անգլիական Օստ-Ինդիա ընկերությունը ստացել է Հնդկաստանում, Հնդկաչինում և Հարավ-արևելյան Ասիայում առևտուր անելու մոնոպոլ իրավունք:

1778 –վախճանվել է շվեդ բնագետ և բժիշկ Կարլ Լիննեյը։

1862 —վախճանվել է ամերիկացի նախագծող և արդյունաբերող, հրազենային զենք արտադրող ընկերության հիմնադիր Սեմուելլ Կոլտը:

1863- Լոնդոնում գործարկվել է աշխարհում առաջին մետրոպոլիտենը։

1878 —Շիպկայի մոտ ռուս-բուլղարական զորքերը ջախջախել են Վեսիլ փաշայի 30 հազարանոց բանակը:

1920- կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը, որտեղ հաստատվել է Վերսալյան պայմանագիրը և հայտարարվել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

1938- ծնվել է ամերիկացի գիտնական, համակարգչային գիտությունների նշանավոր մասնագետ Դոնալդ Կնուտը։

1945 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ և երգերի հեղինակ Սըր Ռոդ Սթյուարթը:

1946- տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի առաջին նիստը Լոնդոնում։

1971 –վախճանվել է ֆրանսիացի մոդելավորող, «Շանել» նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը:

2001 – կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը (որպես «Նուպեդիայի» մաս), իսկ 5 օր անց Wikipedia-ն դարձել է ինքնուրույն կայք:

2018 –վախճանվել է ռուս դերասան Միխայիլ Դերժավինը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное