ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալմաթիում կրկին կրակոցներ են հնչում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ երեկոյան Ղազախստանի Ալմաթի քաղաքում կրկին կրակոցներ են հնչում. անկարգությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է ղազախական «Օրդա» պարբերականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով՝ ինքնաձիգից կրակահերթի ձայնը լսվել է Ալմաթիի Հանրապետության հրապարակից դեպի արեւմուտք, որտեղ վերջին օրերին բախումներ էին տեղի ունենում ցուցարարների եւ իրավապահների միջեւ։

Բացի այդ, ինչպես հայտնում է «Օրդա»-ն, երեկոյան Ալմաթիում ազդանշանների ձայներ են լսվել։ «Նմանատիպ ծանուցումներ իշխանությունները նախկինում օգտագործում էին քաղաքի բնակիչներին՝ փողոց դուրս չգալու մասին նախազգուշացնելու համար, քանի որ հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ է գործում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular