Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունվարի 8 )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1782-վախճանվել է հասարակական գործիչ, վաճառական, Նոր Ջուղայի կառավարիչ, Լազարյանների
տոհմի հիմնադիրը Աղազար Լազարյանը:
1819- ծնվել է ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ, գեներալ-համհարզ, 1877-
1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս Արշակ Տեր-Ղուկասովը։
1886 –ծնվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը:
1918 –ծնվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանը:
1926 –ծնվել է գրող, գրականագետ Գեղամ Սևանը:
1931 –ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Մատինյանը:
1942 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը:
1965- ծնվել է քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
1977-տեղի են ունեցել ահաբեկչություններ Մոսկվայում՝ պայթյուններ մետրոյում, խանութում և
հրապարակում, որոնցից միայն մետրոյի պայթյունի հետևանքով է եղել յոթ զոհ և 30 վիրավոր:
Հետագայում ահաբեկչության մեղադրանքով մահվան են դատապարտվել Ստեփան Զատիկյանը և ևս մի
քանի հայեր: Ներկայումս կասկածներ կան առ այն, որ ամեն ինչ կազմակերպել էր ԿԳԲ-ն, որպեսզի
հաշիվները մաքրի այլախոհների հետ:
2001-ՀՀ նախագահի հրամանագրով Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Տարածքային կառավարման
նախարար, Դավիթ Լոքյանը Քաղաքաշինության նախարար և Երվանդ Զախարյանը Տրանսպորտի և կապի
նախարար:
2003-խորհրդարանի արտահերթ նիստում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի
նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:
2013-sport-express-ի կողմից ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 
Հենրիկ Մխիթարյանը:
2014 –վախճանվել է արձակագիր Լևոն Խեչոյանը:
2018-ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող գործակալները մոտ 20 րոպեով փակել են
Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշենի մաքսատուն տանող ճանապարհը, քանի որ Նոր տարվանից
զրկվել են նորմալ աշխատելու հնարավորությունից:
2019- Երևանում քաղաքացիական մեքենաները շրջափակել են զորակոչի ավտոբուսը, այնուհետև մի
խումբ երիտասարդներ ներխուժում են ավտոբուս, հայհոյանքներ հնչեցրել, ինչը հրմշտոցի պատճառ է
դարձել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1297 —Մոնակոն անկախություն է ստացել Գենուայից:
1324 —վախճանվել է իտալացի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն:
1587 —ծնվել է սաքսոնացի աստղագետ Յոհաննես ֆաբրիցիուսը:
1780 —Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ֆենիստրրե հրվանդանի
ծովամարտը, որտեղ իսպանական վաճառականների նավատորմը գերի է վերցվել բրիտանական նավատորմի
կողմից:
1570 –վախճանվել է Վերածննդի շրջանի ֆրանսիացի ճարտարապետ և տեսաբան Ֆիլիբեր Դելորմը:

1642 – վախճանվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ և փիլիսոփա Գալիլեո Գալիլեյը:
1775 —վախճանվել է անգլիացի տոպոգրաֆ և հրատարակիչ, շրիֆտների ստեղծող Ջոն Բասկերվիլլը:
1789 — վախճանվել է անգլիացի բռնցքամարտիկ, բռնցքամարտի ձեռնոցների ստեղծող և բռնցքամարտի
առաջին կանոնները սահմանած Ջեկ Բրոտոնը:
1851 - Ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն իր իսկ ստեղծած Ֆուկոյի ճոճանակ սարքով ապացուցել է, որ
Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը։
1861 - Ռուսական կայսրությունում լույս է տեսել «Աշխարհի շուրջը» հնագույն գիտահանրամատչելի և
երկրագրական ամսագրի առաջին համարը։
1896-վախճանվել է ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ Պոլ Վեռլենը։
1902 –ծնվել է ամերիկացի հոգեբան, հումանիստական հոգեբանության հիմնադիրներից մեկը
հանդիսացող Կարլ Ռոջերսը:
1935 –ծնվել է ամերիկացի երաժիշտ և դերասան, «Ռոքն'ռոլի արքա» Էլվիս Փրեսլին:
1942 –ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական
տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր և ղեկավար Սթիվեն Հոքինգը:
1947 –ծնվել է բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ
և հնչյունային ռեժիսոր Դեյվիդ Բոուին:
1957- Ռոբերտ Ֆիշերը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային
ցուցանիշ է։
1959 - Շառլ դը Գոլը դարձել է Ֆրանսիայի հանրապետության նախագահը։
1961 - Ֆրանսիացիները հանրաքվեով քվեարկել են Ալժիրի անկախության օգտին։
1984 —ծնվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:
1996 – վախճանվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը:
2003- «Թուրքական ավիաուղիներ» ընկերության Ստամբուլից Դիարբեքիր թռչող ինքնաթիռը վթարի է
ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 75 մարդ։
2010 —Սալվադորի մայրաքաղաքում մոտ կեսդարյա դադարից հետո բացվել է Կուբայի դեսպանատունը:
2020-Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ուկրաինայի
միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ եղել է 177 մարդ։ Նրանք բոլորը
զոհվել են։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվելԲեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Այգու տնօրենը խփել է ռուս կանանց և թքել նրանցից մեկի վրաՄանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր) Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ» Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ» Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ» Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ» Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ» 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Ամենադիտված