Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հաշմանդամ տատիկը պնդում է. քաղաքապետն ասել է` մեկա մեռնելու ես, տունն ի՞նչ ես անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ծայրամասում՝ «Չոռնի գաղութ» կոչվող կիսավեր շինության սենյակներից մեկում, սոցիալական խիստ ծանր պայմաններում ապրում է 79-ամյա Սեդա Խատոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տատիկը չունի ոչ մի բարեկամ, ինչպես նշեց ինքը` բոլորը մահացել են: Սենյակը, որտեղ գիշերում է նա, առաստաղից թափվող ջրերից հատակն ամբողջովին ջրածածկ է: Ծեփաթափ պատի անկյունում ժանգոտած մահճակալն է, վրան` խոնավությունից նամշած ու բորբոսով ծածկված կեղտոտ ներքնակն ու մոխրագույն դարձած սավանը: Անկյունում` մի փոքրիկ, կոտրված սեղան ու հին աթոռ: «Ամբողջ գիշեր անկողնուս մեջ պառկած, փաթաթվում եմ էս նամշած վերմակով օձերից ու կռիսներից վախենալով` սպասում, թե երբ պիտի լույսը բացվի, որ դուրս գամ արևի տակ մի քիչ ապահով վայր:

Օրվա մեծ մասը դրսում եմ անցկացնում` շենքի դիմացի աթոռին նստած: Դուրսը գոնե տաք ա ու մի փոքր ապահով»,-ասում է 79-ամյա տատիկը: Նա ապրում է ամեն ինչի կարոտ, թեև բժիշկներն ասել են, որ նա պետք է լավ սնվի: Իսկ երբ ծայրահեղ ծանր վիճակում է լինում և անհրաժեշտ է լինում բժիշկների միջամտություն, Հիպոկրատի երդում տված մասնագետները պատճառաբանում են, որ իրենք չեն բարձրանա այդ «աղբանոց» և տատիկին թողնում են անօգնական:

Տատիկի միակ եկամուտը իր 20.000 դրամ թոշակն է, սակայն գումարի սղության պատճառով արդեն 2 տարի է` զրկված է էլեկտրականությունից: Խոնավությունից քանդվող պատերով, կոտրված ապակիներով պատուհաններով, գարշահոտությամբ, շենքն ի վեր և ի վար վազվզող շներով ու կատուներով քառահարկ այս «գաղութում» բնակվում է միայն 79-ամյա Սեդա տատիկը:

Տատիկը նշում է, որ 2011 թվականին այստեղ ապրում էր 10 ընտանիք: Այժմ մենակ է մնացել այն պատճառով, որ Չարենացավանի քաղաքապետը բոլորին ապահովել է բնակարանով, իսկ իրեն ասել, որ մեկ է` վաղ թե ուշ մահանալու ես, բնակարանը ի՞նչիտա պետք: Արաքսյա տատիկի միակ հույսը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է. նա ուզում է կյանքի վերջին տարիները գոնե անցկացնել մի փոքր բարեկեցիկ պայմաններում:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ամբողջական ֆոտոշարքը՝ այստեղ

 

 

«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրՑերեկվա տեւողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանՓոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»«Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)
Ամենադիտված