ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազախստանի իշխանությունները ՀԱՊԿ ուժերի աջակցությամբ ամենակարճ ժամկետում կվերականգնեն օրենքի գերակայությունը. Մատվիենկո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ երկրում օրենքի գերակայությունը հնարավորինս շուտ կվերականգնվի, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի միջեւ։ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ղազախստանի իշխանությունները ՀԱՊԿ ուժերի աջակցությամբ ամենակարճ ժամկետում կվերականգնեն օրենքի գերակայությունը, կյանքը կկարգավորվի, իսկ հանցագործները կպատժվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular