ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչև յոթ օր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչեւ յոթ օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կորոնավիրուսով վարակվածների համար կարանտինային շրջանը կտեւի յոթ օր։ Եթե ​​հինգերորդ օրը ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, ապա կարանտինն անմիջապես ավարտվում է»,-ասված է ԱՆ ղեկավարի հայտարարության մեջ։ Նախկինում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը տեւում էր 14 օր։

Նա նաեւ նշել է, որ  չնայած հանրապետությունում օմիկրոն շտամի տարածմանը՝ «դպրոցներում կշարունակվի դասապրոցեսը, դպրոցները չեն փակվի, քանի դեռ բոլոր հիմնարկները չեն փակվել։ 

Չորեքշաբթի օրը Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսով վարակման 66467 նոր դեպքի մասին։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular