ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել: Աղետը խլել է առնվազն ութ մարդու կյանք, հաղորդում է The Watchers-ը:

«Այս պահին ութ մարդ մահացել է, երկուսը դեռ անհետ կորած են համարվում»,- ասել է Իրանի ազգային փրկարար ծառայության ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին։

Տեղումները վնասել են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները, հեղեղվել են տներ քաղաքներում և գյուղերում։ Խալեդին հավելել է, որ ավելի քան 500 փրկարարական ջոկատներ օգնություն են ցույց տվել տուժած շրջաններում գտնվող մարդկանց։

Իրանական Կարմիր մահիկը «հրատապ ապաստան է տրամադրել ավելի քան երեք հազար մարդու, իսկ ավելի քան 20 հազարը շտապ օգնություն է ստացել»:

Սպասվում է, որ առատ տեղումները կշարունակվեն մինչև այս շաբաթվա վերջ։

Հորդառատ անձրևներից տուժել են նաև  Օմանում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Պակիստանում և Աֆղանստանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular