ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել Ֆրանսիայի նախագահի ընտրություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել ապրիլին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին, բայց պաշտոնապես իրեն թեկնածու չի հայտարարել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նա Parisien թերթի ընթերցողների հարցին այսպես Է  պատասխանել. «Ոչ մի անհիմն սպասում չկա: Ես ցանկանում եմ: Հենց որ սանիտարական պայմաններ լինեն, որոնք դա թույլ կտան, և ես այդ հարցն անձամբ ինձ համար հստակ դարձնեմ, ես կասեմ: Այդ որոշումը ամրապնդվում Է իմ ներսում: Ես պետք է վստահ լինեմ, որ կկարողանամ այդքան հեռու գնալ, ինչպես ցանկանում եմ»: 

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլին: Նախագահի պաշտոնում առաջադրվելու իրենց ցանկության մասին արդեն հայտարարել են ավելի քան երեք տասնյակ թեկնածուներ, որոնց թվում են՝ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան Լյուկ Մելանշոնը, «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Վալերի Պեկրեսը, լրագրող և գրող Էրիկ Զեմուրը, որը հայտարարել է «Հետնվաճում» (ReconquՍte) կուսակցության ստեղծման մասին, «Եվրոպա-Բնապահպանություն-Կանաչներ» կուսակցության անդամ Յաննիկ Ժադոն, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն (Սոցիալիստներ), ինչպես նաև կոմունիստական կուսակցության ազգային քարտուղար Ֆաբիեն Ռուսելը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular