ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ է․ ուկրաինացի պատգամավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ելիզավետա Յասկոն, հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վիճակը ծայրահեղ է։ Նշենք, որ Յասկոն հանդիսանում է նաեւ Սաակաշվիլու ընկերուհին։

«Վերջին երկու օրերին, որեւէ մեկին թույլ չեն տվել Միխեիլին այցելելու։ Այսօր ուկրաինական հյուպատոսին թույլ տվեցին նրա տեսնել, ու ստացանք տեղեկություն, թե ինչ վիճակում է նա գտնվում։ Վիճակը ծայրահեղ է։ Գործնականում միշտ պառկած է, ունենում է նեւրոլոգիական տագնապներ, իսկ բուժօգնություն չի ստանում։ Ցավալիորեն նա հիմա շատ թույլ վիճակում է գտնվում, ու դա կատակ բան չէ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Յասկոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular