ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկարան հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններից մեկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի հետ կապված շեշտել է, թե այս թեմայով նախագահ Էրդողանը մի քանի սկզբունքային տեսակետներ ունի՝ գործընթացին Ադրբեջանի դրական վերաբերմունքը, արխիվների բացումը, թեման քաղաքական ամբիոններից հեռացնելը եւ պատմաբաններին թողնելը։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավուման նախաձեռնությունը կարող է տեղի ունենալ այն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ հարձակողական ու զավթողական քաղաքականությունից։ Բացի դա նախագահ Էրդողանի համար ամենազգայուն կետն այն է, որ մեր ադրբեջանցի եղբայրները եւ պարոն Ալիեւը դրական են նայում  Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը»,–ասել է Օմեր Չելիքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular