ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարվածությունն անցյալում է․ Բաքվում Իրանի դեսպանը` հարաբերությունների «նոր փուլի» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններում «նոր փուլ է սկսվել»:
Ինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, դիվանագետը կարծում է, որ լարվածությունը և թյուրիմացությունները, որոնք ավելի վաղ եղել են երկու պետությունների միջև, հաջողվել է հաղթահարել։ Մուսավիի կարծիքով՝ խնդիրները հաջողվել է լուծել նաև «Ադրբեջանի և Իրանի նախագահների իմաստնության շնորհիվ»։
 
«Երկու բարեկամ երկրների, եղբայրների, հարևանների ու մահմեդականների հարաբերություններում նոր փուլ է սկսվել», - նշել է դիվանագետը:
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ «3+3» ձևաչափի լիարժեք աշխատանքը կշարունակվի: Մուսավին ընդգծել է, որ նոր հարթակին հավանություն տված հինգ երկրները ձգտում են այդ ձևաչափում ներգրավել նաև Վրաստանին:
Նրա կարծիքով` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը (որպես տարածաշրջանի երեք խոշորագույն երկրներ), Հարավային Կովկասի երկրների հետ միասին մտադիր են «3+3» ձևաչափը վերածել տարածաշրջանային կարգի կայուն մեխանիզմի:
Հիշեցնենք` օգոստոսին Ադրբեջանը Բաքվում Իրանի դեսպանին բողոքի նոտա հանձնեց` նշելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում առանց պաշտոնական Բաքվի թույլտվության: Հոկտեմբերին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունն աճեց։
Իրանի իշխանությունները կասկածում էին, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցել է Իրանի տարածաշրջանային հակառակորդի՝ Իսրայելի հետ։ Թեհրանը Թել Ավիվին մեղադրում էր նրանում, որ ձգտում է Իրանի սահմաններին մոտենալ Ադրբեջանի տարածքով՝ փորձելով օգտվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև բորբոքել Բաքվի և Թեհրանի հարաբերությունները: Արդյունքում Իրանի իշխանությունները որոշեցին լայնածավալ ցամաքային զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի սահմանի մոտ՝ նշելով, որ թույլ չեն տա երրորդ երկրների և օտարերկրյա ինտերվենտների ներկայությունն Անդրկովկասյան տարածաշրջանում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular