ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրինագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 29-ին Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» բազային օրինագիծը: Տեքստը հրապարակված է Դումայի էլեկտրոնային պահոցում։

Օրինագծում պահպանվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի՝ որպես պետության հետ մարդու կայուն իրավական կապի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը, որն արտահայտվում է նրանց փոխադարձ իրավունքների եւ պարտականությունների ամբողջությամբ: Օրինագծով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալ այն անձանց, ովքեր ապրում են Ռուսաստանում և ունակ են ներգրավվելու դրական սոցիալական կապերի համակարգում եւ դառնալու Ռուսատանի հասարակության լիարժեք անդամներ:

Օրինագծի համաձայն՝ ՌԴ-ի քաղաքացիությունը «միասնական է եւ հավասար անկախ դրա ձեռքբերման հիմքերից», քաղաքացին չի կարող զրկվել Ռուսաստանի քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից:

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացու բնակվելը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս չի դադարեցնում նրա քաղաքացիությունը,- ասված է տեքստում:- Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանի Դաշնության սահմաններից կամ հանձնվել արտասահմանյան պետության»:

Նշված է, որ ՌԴ-ի քաղաքացիության բնագավառում օրենսդրությունը «չի կարող բովանդակել դրույթներ, որոնք սահմանափակում են անձանց իրավունքները սոցիալական, ռասայական, ազգային, լեզվական կամ կրոնական պատկանելության հատկանիշներով»: «Ռուսաստանի Դաշնությունը խրախուսում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ձեռքերումը Ռուսաստանի Դաշնությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կողմից»,- ասված է օրինագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular