ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ ներկա պահին փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույս ունենալով ողջ մնացածների գտնել: Ավելի վաղ հաղորդվում էր հանքավայրում 46 մարդ է մասնակցել աշխատանքներին:

Վթարը ոսկու արդյունահանության մասնավոր հանքում, որտեղ ոսկու հանքաքարի մշակումն իրականացվել է ձեռագործ աշխատանքի հաշվին, տեղի է ունեցել կիրակի: Մի քանի ժայռակտոր է միանգամից փլուզվել, ինչի հետևանքով էլ հանքափորները գետնի տակիս դուրս գալու հնարավորություն չեն ունեցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular