ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոլորադո նահանգում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 27-ին առնվազն հինգ մարդ Է սպանվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադո նահանգ) հրաձգության մի քանի պատահարների հետեւանքով: Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Դենվերի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ հրաձգության զոհ է դարձել քաղաքի տարբեր մասերում, եւս երկուսը՝ վիրավորվել: Նաեւ հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ երեկոյան անհայտ անձը հրազենով վիրավորել է մի ոստիկանի:

Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր պատահարները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել է Լեյքվուդում ոստիկանության հետ ընդարման ժամանակ եւ ներառվել սպանվածների ընդհանուր թվում:

«Այդ մարդն է պատասխանատվություն կրում այսօր երեկոյան տեղի ունեցած այս չափազանց դաժան հանցագործության համար»,- ասել է Փեյզենը, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular