ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Կինոյի համաշխարհային օր, Իսպանիա՝ Ծիծաղի օր, Ռուսաստան՝ Կալմիկ ժողովրդի դեպորտացիայի զոհերի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895 - վախճանվել է բառարանագիր Հովհաննես Հյունքյարպեյենտյանը:

1920 - ԽՍՀՄ-ում ընդունվել է հողի մասին դեկրետը:

1908 – ծնվել է բանաստեղծ Արսեն Հովհաննիսյանը։

1915 – ծնվել է արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ Սարգիս Աբրահամյանը։

1928 – վախճանվել է ազգությամբ հայ, ռուսաստանցի նկարիչ, արվեստի տեսաբան Գեորգի Յակուլովը:

1948 – վախճանվել է նշանավոր քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:

1958 – ծնվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

1994 - նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կուսակցությունների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով կասեցվել է ՀՅԴ-ի գործունեությունը:

2002 - երեկոյան Երևանում սպանվել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Անհայտ մարդասպանը 36-ամյա լրագրողի վրա ատրճանակից կրակ է բացել Զաքյան փողոցում այն պահին, երբ նա դուրս է եկել իր ծնողների տնից:

2007 - ավարտվել է մայրաքաղաքի Բաղրամյան - Կասյան – Կիևյան և Բաղրամյան - Օրբելի տրանսպոտրային հանգույցների շինարարությունը:

2011 - Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում մոտ 100 հայ առաքելական և հույն ուղղափառ հոգևորականներ ծեծկռտուք են սկսել բռունցքներով ու ցախավելներով:

2014 - վախճանվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը:

2015 - Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Հայաստանի օգտին լրտեսության և դավաճանության մեջ մեղադրվող 54-ամյա հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

2020 - Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել, որի արդյունքում գերեվարված երկու ադրբեջանցի է հանձնվել Բաքվին, և չորս հայ Երևանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1065 - Լոնդոնում օծվել է Վեստմիստերյան աբբայությունը:

1612 – Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկել է Նեպտուն մոլորակը:

1619 - ծնվել է ֆրանսիացի գրող և լեկսիկոգրաֆ Անտուան Ֆյուրտները:

1798 - ծնվել է անգլիացի աստղագետ, Շոտլանդիայի առաջին թագավորական աստղագետ Թոմաս Ջեյմս Հենդերսոնը:

1810 - փոթորիկի հետևանքով Իռլանդիայի ափերի մոտ խորտակվել է այդ ժամանակ ամենախոշոր բրիտանական «էլիզաբեթ» նավը, որի արդյունքում զոհվել է 400 մարդ:

1856 - ծնվել է ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը:

1869 – ԱՄՆ-ի Օհայո նահանգում Ուիլյամ Սեմպլեի կողմից արտոնագրվել է մաստակը (ծամոն):

1895 – Փարիզի Կապուցինների ճեմուղու «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրել են առաջին հրապարակային վճարովի կինոսեանսի ցուցադրությունը, ցուցադրվել է 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

1895 – Վիլհելմ Ռենտգենը հայտարարել է ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:

1908 – Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, զոհվել է 100 000-200 000 մարդ:

1943 — ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ ներքին զորքերի կողմից իրականացվել է կալմիկ ժողովրդի դեպորտացիա Սիբիր և Հեռավոր Արևելք, աքսորվել է 91 919 մարդ:

1964 — Սկսվել է Բիզյայի ճակատամարտը, որտեղ Հարավային Վիետնամի Ազատագրման Ազգային Ճակատի զորքերը հաղթել են հարավվիետնամական կառավարական զորքերին:

1968 — իսրայելական հատուկ ուժերը Բեյրութի միջազգային օդանավակայանում ոչնչացրել են 14 ուղևորատար օդանավ:

1973 — Փարիզում հրատարակվել է Սոլժենիցինի  «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպ-հետազոտությունը:

1999 — Թուրքմենիայում Սապարմուրադ Նիյազովը հայտարարվել է Թուրքմենիայի ցմահ նախագահ:

2007 – Նեպալը դարձել է Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն:

2014 — Յավանյան ծովում վթարի է ենթարկվել  Indonesia AirAsia  ընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 162 մարդ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular