ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքում սկսել են վախենալ Զելենսկիի խենթ արարքներից. Լավրով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաճախակի «խենթ» որոշումներ է կայացնում, ինչը մտավախություն է առաջացնում Արևմուտքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում:

«Զելենսկին արարքներ է թույլ տալիս, որոնք շատ հաճախ ուղղակի խելահեղ են: Եվ Արևմուտքում վախենում են, որ ինչ-որ հիմարություն հակամարտություն կստեղծի, որը մեծ հաշվով ոչ ոքի պետք չէ»,- ասել է Լավրովը:

ՌԴ նախարարն ընդգծել է, որ Զելենսկին ընտրություններին մասնակցել է «Ժողովրդի ծառա» սերիալի իր կերպարով՝ «առաջադեմ սկզբունքներով, ժողովրդին օլիգարխներից ազատելու, ռուսների և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու կոչերով, և ամենակարևորը՝ Դոնբասին խաղաղություն բերելու»:

Սակայն, Լավրովի կարծիքով, Զելենսկին չի տարբերվում Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկից, որն առանձնացած հանրապետությունների բնակիչներին անվանում էր «ենթամարդ»: Լավրովը հիշեցրել է, որ ուկրաինացի առաջնորդը Դոնբասի բնակիչներին անվանում է «տեսակներ» և կոչ է արել նրանց, ովքեր «իրենց ռուս են զգում, անհետանալ Ռուսաստան»:

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ յդ հայտարարությունները չե մեկնաբանվել Արևմուտքի կողմից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular