ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեուլը Փհենյանին հորդորել է նոր տարին սկսել դեպի երկխոսություն և համագործակցություն տանող քայլից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երկու Կորեաների միավորման գործերի նախարարությունը հորդորել է ԿԺԴՀ-ին՝ նոր տարին սկսել դեպի երկխոսություն և համագործակցություն տանող քայլից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ Հյուսիսային Կորեան նոր տարին կսկսի՝ դռները բացելով միջազգային հանրակցության հետ երկխոսության համար եւ մեկ քայլ առաջ կանի փոխգործակցության ու համագործակցության նպատակով»,- հայտարարել է երկու Կորեաների միավորման գործերի նախարարության ներկայացուցիչ Լի Չոն Չուն՝ հանես գալով մամուլի համար կանոնավոր անցկացվող ճեպազրույցում: Նշվում է, որ այս հայտարարությունն արվել է ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին, որը պետք է կայանա «դեկտեմբերի վերջին տասնօրյակում»:

Դրանում, ԿԺԴՀ-ի պետական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, պլանավորվում է «քննարկել եւ որոշում ընդունել նոր տարում աշխատանքի պլանների մասին»: Սովորաբար նման նիստն անցկացվում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ: Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցությունները փակուղի են մտել 2019 թվականին Հանոյում տեղի ունեցած գագաթնաժողովի ձախողումից հետո: Փհենյանն առաջվա պես չի արձագանքում բանակցությունների շուրջ առաջարկությանը, Վաշինգտոնից պահանջելով՝ նախ հրաժարվել «երկակի ստանդարտներից» ու «թշնամական քաղաքականությունից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular