ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիա-Աֆրիկա գագաթնաժողով. լավ հնարավորություն ավելի շատ անօդաչու թռչող սարքեր վաճառելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infosmi.net-ը գրում է, որ Ստամբուլի Թուրքիա-Աֆրիկա երկօրյա գագաթնաժողովը, հատկապես հետաքրքիր է դարձել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության համար։ Անկարան խորացնում է իր պաշտպանական բիզնես կապերը աֆրիկյան երկրների հետ առաջարկելով գերժամանակակից և մարտերում ​​փորձարկված անօդաչու սարքեր։

«Մեծ անարդարություն է, որ մոլորակի մեծությամբ երկրորդ մայրցամաքի 1,3 միլիարդ բնակչությունը ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թուրքիայի ներկայությունը Աֆրիկայում տարեցտարի ընդլայնվում է։ Երկու տասնամյակների ընթացքում Անկարան բացել է ևս երեսուն դեսպանատներ, և այդ ընթացքում հինգ անգամ ավելացրել է իր առևտուրը: 2017 թվականին Թուրքիան ռազմաբազա է ձեռք բերել Սոմալիի Մոգադիշոյում, իսկ Մարոկկոն և Թունիսը անցյալ սեպտեմբերին ստացել են թուրքական մարտական ​​անօդաչու սարքեր։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ դեկտեմբերյան գագաթնաժողովին մասնակցած աֆրիկացի շատ առաջնորդներ են ձգտում Թուրքիայից ռազմամթերք գնել ավելի ցածր գներով և շահավետ պայմաններով։ Երկարաժամկետ հեռանկարում դա կարող է առաջացնել խնդիր, որը ուշադրության կարիք ունի: Մոտ երկու շաբաթ առաջ Հարավային Աֆրիկայի նախագահ Ռամաֆոսան արդեն բարձրացրել է սպառազինությունների կուտակման հարցը Սենեգալում Աֆրիկայում խաղաղության և անվտանգության գագաթնաժողովի ժամանակ:

Արդյո՞ք Թուրքիան կշրջանցի Ռուսաստանին և կդառնա Աֆրիկայում զենքի ամենամեծ վաճառողը. «Ամենակարևոր ոլորտը պաշտպանությունն է, քանի որ այն բոլորովին նոր ակտիվ է Թուրքիայի համար։ Անկարան շատ է առաջ մղում այդ ոլորտը, հատկապես անօդաչու սարքերը», - ասել է Ջենովայի համալսարանի քաղաքագետ Ֆեդերիկո Դոնելին: Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով Ռուսաստանն է մշտապես եղել զենքի աֆրիկյան շուկայում հիմնական խաղացողը, որտեղ 2015-2019 թվականներին նրա բաժինը կազմել է ներմուծման 49%-ը։ Սակայն Աֆրիկայում թուրքական զենքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը մեծ պահանջարկ ունի այն բանից հետո, երբ այս անօդաչու թռչող սարքը որոշիչ դեր է կատարել Լիբիայի հակամարտություններում և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում։ Թուրքիայում անօդաչու սարքերն արտադրում է «Բայկար» մասնավոր ձեռնարկությունը, որը ղեկավարում է Էրդողանի փեսաներից Հալուք Բայրաքթարը։ «Աֆրիկայում ամենուր, ուր ես գնում եմ, բոլորը հարցնում են մեր անօդաչու թռչող սարքերի մասին», - պարծենում էր Էրդողանը հոկտեմբերին Անգոլա, Նիգերիա և Տոգո կատարած այցերից հետո: Ըստ ՄԱԿ-ի գնահատականների, Եթովպիայի հետ Թուրքիայի կապերը ենթարկվել են լուրջ քննության, քանի որ այնտեղ հազարավոր բնակիչներ են սպանվել հակամարտությունների արդյունքում, ավելի քան երկու միլիոն մարդ տեղահանվել է, որոնցից հարյուր հազարավոր մարդիկ սովամահ են եղել:

Ըստ արևմտյան աղբյուրների` 2021 թվականի սկզբին Թուրքիան Եթովպիային մատակարարել է անհայտ թվով գրոհային անօդաչու թռչող սարքեր, որոնք աջակցել են վարչապետ Աբի Ահմեդ Ալիի արշավին։ Ավելի ուշ, հայտնվելով միջազգային ճնշման տակ, Անկարան ստիպված է եղել դադարեցնել Ադիս Աբեբա անօդաչու թռչող սարքերի հետագա մատակարարումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular