ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քրիստոսի ծննդյան օր, Մեծ Բրիտանիա՝ Միացյալ թագավորության բնակչությանը
թագուհու ավանդական դիմելու օր, Պակիստան՝ Կույդ-ի-Ազամի օր, Թուրքիա՝ Ղազիանտեպ քաղաքի
ազատագրման օր, Մոզամբիկ՝ Ընտանիքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1890 – ծնվել է խորհրդահայ մեխանիկ, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը։
1903 - ծնվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):
1908 - ծնվել է նկարիչ Էդուարդ Սարգսյանը:
1918 - հայ վրացական պատերազմի ժամանակ անգլիական զորքերը մտել են Թիֆլիս:
1920 – Տաթևի վանքում կայացել է Համազանգեզուրյան 1-ին համագումարը, որը մերժել է տարածքը
Ադրբեջանին տալու պահանջը և որոշվել է Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն
«Ինքնավար Սյունիք» անունով, իսկ Գարեգին Նժդեհը դարձել է Սյունիքի սպարապետ։
1930 – ծնվել է նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ Արմենակ Ալաջաջյանը:
1940 - ծնվել է հայազգի ռուս կոմպոզիտոր, դերասան և հեռուստահաղորդավար Լևոն Օգանեզովը:
1991 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄՆ-ի հետ:
1997 - վախճանվել է ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, աշխարհում առաջին կին օվկիանոսագետ,
լուսանկարիչ Անիտա Կոնտին:
2005 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը
նշանակվել է ԼՂՀ արտգործնախարարի պաշտոնում:
2012 - Երևանում Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բացվել է Գրողների միության «Նոր գիրք»
գրախանութը:
2020 - Արցախում սկանդալ է տեղի ունեցել։ Ստեփանակերտի բնակիչների պահանջով ապամոնտաժվել են
Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի տեղադրած ամանորյա տոնածառն ու վրանները։ Արցախցիները
նաև պահանջել են, որ Աննա Հակոբյանը Արցախ չմտնի։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 5 (մոտավորապես) - ծնվել է քրիստոնեության կենտրոնական դեմք հանդիսացող Հիսուս Քրիստոսը:
800 - Կարլ Մեծը թագադրվել է որպես Հռոմի «Արևելքի կայսր»:
1492 - Կոլոմբոսի կողմից Էսպանիոլ կղզում հիմնադրվել է Լա-Նավիդադ բնակավայրը, որը
հանդիսանում է Նոր երկրում հիմնադրված առաջին բնակավայրը:
1642 – ծնվել է անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա
և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։
1745 - Դրեզդենում կնքվել է սեպարատ հաշտության պայմանագիր մի կողմից Պրուսիայի իսկ մյուս
կողմից Ավստրայի և Սաքսոնիայի միջև, որով ավարտվել է Երկրորդ Սիլեզյան պատերազմը:
1759 - Սանկ-Պետերբուրգում ակադեմիկոս Յոզեֆ Բրաունը առաջին անգամ ստացել է պինդ սնդիկ:
1878 - ծնվել է շվեյցարական ծագմամբ ամերիկացի ավտոարշավորդ և ավտոարտադրող Լուի Շևրոլեն:
1887 - ծնվել է ամերիկացի գործածար, Hilton հյուրանոցային ցանցի ստեղծող Կոնրադ Հիլթոնը:
1917 - Ուկրաինայում հաստատվել է խորհրդային իշխանություն:
1925 - վախճանվել է ռուս ֆիզիկոս, ռենտգենային սպեկտրոսկոպիայի ստեղծող Գեորգի Վուլֆը:
1927 – ծնվել է հնդիկ նշանավոր երաժիշտ Ռամ Նարայանը։
1938 - ծնվել չեխ գրող Կարել Չապեկը:
1946 - ԽՍՀՄ-ում Կուրչատովի ղեկավարությամբ գործարկվել է Եվրոպայում առաջին ատոմային
ռեակտորը:
1962 – տեղի է ունեցել ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի
ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում։

1977 – վախճանվել է անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր,
կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից
մեկի՝ թափառաշրջիկ Չարլիի կերպարի ստեղծողը Չարլի Չապլինը:
1979 – խորհրդային զորքերը մտցվել են Աֆղանստան, սկսվել է Աֆղանական պատերազմը։
1989 — գնդակահարվել է Ռումինիայի նախկին ղեկավար Նիկոլայ Չաուշեսկին:
1990 - Առաջին անգամ Թիմոտի Ջոն Բեռներս-Լիին հաջողվել է ապահովել Hypertext Transfer
Protoc-ը, որը համարվում է համացանցի ծննդյան օրը։
1991 – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական է տվել։ Պաշտոնապես
ՌՍՖՍՀ-ն դարձել է Ռուսաստանի դաշնություն և Կրեմլի վրա ԽՍՀՄ դրոշը փոխվել է Ռուսաստանի
դրոշով:
– Ուզբեկստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։
1993 - ուժի մեջ է մտել Ռուսաստանի սահմանադրությունը:
2010 - Հյուսիսային կիսագնդում ԱՄՆ-ից մինչև Եվրոպա տեղացել է անոմալ սառցե անձրև:
2016 - Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը
վթարվել է Սոչիի մոտ և ընկել Սև ծով՝ զոհվել է 92 մարդ։
2017 - վախճանվել է խորհրդային և ռուսական կամպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:
2019 - Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular