Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (դեկտեմբերի 24)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ռուսաստան՝ Ռազմական փառքի օր, Ուկրաինա՝ Արխիվային աշխատողի օր, Մերձդնեստր՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1888 - վախճանվել է հայազգի ռուս պետական և ռազմական գործիչ, գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովը:

1895 – ծնվել է գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության գաղտնի բանակի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գուրգեն Յանիկյանը:

1919 - ծնվել է հայ խորհրդային փիլիսոփա Մեհենդակ Մելիքյանը:

1968 - ծնվել է գեղանկարիչ Պետրոս Պետրոսյանը:

1974 – վախճանվել է հայ լուսանկարիչ Իդա Քարը (Քարամյան):

1940 – վախճանվել է խորհրդահայ ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս Գասպար Ոսկանյանը:

2006 - առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երևանի «Նաիրիտ» ՓԲԸ արտադրամասերից մեկում բռնկվել է հրդեհ, այրվել են լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:

2008 - ուրուգվայահայ մարզիչ Սերխիո Մարգարյանը դարձել է Չիլիի ֆուտբոլային ուժեղագույն ակումբներից մեկի` «Ունիվերսիդադ»-ի նոր գլխավոր մարզիչ:

2010 - Հայ բնապահպանները բողոքի ցույց են անց կացրել Երևանում բացված դելֆինարիումի դեմ:

2012 -Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է , որ չի առաջադրվի առաջիկա ընտրություններին և «ասպարեզ զիջում է ավելի երիտասարդներին»:

2013 - Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդի նիստ, որտեղ  հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»):

2019 - Ձերբակալվել է «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը, ով մեղադրվել է երկրորդ նախագահի ենթադրյալ աջակցության մեջ։

2020 - Հայրենիքի փրկության շարժման կոչով քաղաքացիները շրջափակել են կառավարության բոլոր մուտքերը, որպեսզի վարչապետին ու գործադիրի անդամներին թույլ չտան մտնել կառավարություն։ Ավելի ուշ քաղաքում անհնազանդության նոր ալիք է բարձրացել, Բաղրամյան պողոտան, Տիգրան Մեծը, Ամիրյան փողոցը փակելով կաթվածահար է եղել մայրաքաղաքի երթևեկությունը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1167 - ծնվել է Անգլիայի թագավոր Հովհաննես Անհողը:

1294 - կարդինալների կոնկլավը նոր Հռոմի պապ է ընտրել կարդինալ Բենեդետտո Կաետանիին, որը ընդունել է Հռոմի պապ Բոնիֆացի 8-րդ անունը:

1761 - ծնվել է օսմանական սուլթան Սելիմ 3-րդը:

1777 – Ջեյմս Կուկը հայտնաբերել է ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:

1801 - անգլիացի մեխանիկ-նախագծող Ռիչարդ Տրեվետնիկը ցուցադրել է իր ստեղծած առաջին շոգեավտոմեքենան:

1811 - Յուտլանդիայի ափերի մոտ խորտակվել են «Defence» և «St-George» գծային նավերը, որի արդյունքում զոհվել է 1318 մարդ:

1818 - ծնվել է անգլիացի հանրահայտ ֆիզիկոս Ջեյմս Պրեսկոտտ Ջոուլը:

1822 – ծնվել է անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան Մեթյու Առնոլդը։

1865 - ԱՄՆ-ում հիմնադրվել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը:

1868 - ծնվել է գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն Էմանուել Լասկերը:

1872 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, թերմոդինամիկայի և շոգեմեքենաների տեսության հիմնադիր Ուիլյամ Ռանկինը:

1889 - վախճանվել է բժիշկ-թերապևտ, ռուսական բժշկության դասական, հասարակական գործիչ Սերգեյ Բոտկինը:

1900 - արտասահմանում լույս է տեսել Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության «Իսկրա» թերթի առաջին համարը:

1901 - ծնվել է ռուս խորհրդային գրող, քննադատ, տեսաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր ֆադեևը (կուսակցական մականունը Բուլիգա):

1905 - հիմնադրվել է Սան Պաուլու նահանգի պատկերասրահը:

1906 – ծնվել է անգլիացի դետեկտիվ գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը:

1914 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Սուրբ Ծննդյան հրադադարը:

1924 — Ալբանիան դարձել է հանրապետություն:

1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակի 24-րդ տանկային կորպուսը  «Փոքր Սատուրն» օպերացիայի ընթացքում գրավել է Տացինյան կայարանը և ոչնչացրել դրա մոտ գտնվող օդանավակայանը, որի միջոցով գերմանացիները իրականացնում էին Ստալինգրադի տակ շրջապատված 6-րդ բանակի մատակարարումը:

1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է խորհրդային զորքերի խոշորագույն հարձակողական օպերացիան Աջափնյա Ուկրաինա:

1951 – Լիբիան անկախացել է Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից:

1961 - ծնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

1979 - կայացել է ֆրանսիական  «Արիան» հրթիռակրիչի առաջին հաջողված փորձարկումը:

1981 – ծնվել է ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող Դիմա Բիլանը:

1982 - վախճանվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ, սյուրրեալիզմի հիմնադիր Լուի Արագոնը:

1982 - կայացել է ռազմա-տրանսպորտային  ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի փորձնական օրինակի առաջին թռիչքը:

1991 - ծնվել է անգլիացի երգահան, դերասան և «One Direction» հայտնի խմբի անդամ Լուի Թոմլինսոնը:

1991 - Ռուսաստանի Ֆեդերացիան փոխարինել է ԽՍՀՄ-ին ՄԱԿ-ում:

1997 – վախճանվել է ճապոնացի դերասան Տոսիրո Միֆունեն, որը հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից:

2011 - 108 տարեկան հասակում վախճանվել է հոլանդացի և ավստրիացի դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք, որպես ամենատարեց գործող դերասան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Акции протеста в Тавуше постепенно расширяютсяМастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями
Самое популярное